23:50, 28.03.2024
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Форум » Правила форума
Правила форума

Տվյալ կանոնները գործում են բոլոր քննարկումների համար: Առանձին բաժիններում կամ ֆորումներում հնարավոր է լինեն հավելյալ սեփական կանոններ, որոնք կմանրամասնեն կոնկրետ բաժնի ներսում գործող կանոնները: Այնուամենայնիվ տվյալ կանոնները անվերապահորեն գործում են բոլոր բաժինների համար:

Կանոնները ստեղծվել են հարմար և կառուցողական շփման միջավայր ապահովելու համար: Եթե Ձեզ դուր չեն գալիս շփման սահմանված կանոնները, ապա խուսափեք մասնակցել քննարկումներին:

I. Օգտատերերի գրանցում

1.     Գրանցվելով ֆորումում` օգտատերը համաձայնում է ենթարկվել Կանոններին:

2.     Ֆորումում գրանցվելու համար օգտատերը պարտավոր է ներկայացնել էլ. փոստի գործող հասցե: Մենք երաշխավորում ենք այս ինֆորմացիայի գաղտնիությունը:

3.     Օգտանուն (nickname) ընտրելը Ձեր իրավունքն է: Սակայն Կառավարիչն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել կոնկրետ օգտանվան օգտագործումը, եթե այն խախտում է ընդունված ընդհանուր բարոյական և էթիկական նորմերը կամ վիրավորական է ֆորումի այլ անդամների համար: Արգելվում է գրանցել այնպիսի օգտանուն, որը մեկ այլ օգտանվան նմանությամբ կարող է շփոթության մեջ գցել ֆորումի այլ անդամներին:

4.     Արգելվում է մեկ անձին մի քանի անգամ գրանցվել ֆորումում` անկախ այդ քայլի նպատակից: Սա շատ լուրջ խախտում է, որի հետևանքով կարգելափակվեն խախտող օգտատիրոջ բոլոր գրանցումները:

5.     Եթե երկար ժամանակ ակտիվություն չեք ցուցաբերում ֆորումում, Ձեր գրանցումը կարող է ջնջվել:

II. Վարվելաձևի կանոնները

1.     Շփումը ֆորումում կատարվում է ըստ ընդհանուր բարոյականության և համացանցային էթիկայի կանոնների:

2.     Խստիվ արգելվում է ոչ ցենզուրային բառապաշարի, հայհոյանքների կամ վիրավորական արտահայտությունների օգտագործումը` անկախ դրանց տեսքից կամ հասցեատիրոջից: Այդ թվում արգելվում է փոխարինել հայհոյական բառերի տառերը սիմվոլներով:

3.     Խստիվ արգելվում է ցանկացած տիպի գովազդը ֆորումում, այդ թվում նաև ինտերնետ նախագծերի գովազդը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախապես համաձայնեցված է կայքի կառավարիչների հետ):

4.     Ձեր ստորագրությունը ֆորումում չի կարող լինել երկու տողից երկար: Դրան վերաբերվում են ֆորումի հաղորդագրություններին անդրադարձող նույն կանոնները:

III. Հաղորդագրությունների մուտքագրում

1.     Թեմայի անվանումը պետք է լինի տեղեկատվական և առավելագույնս կոնկրետ ներկայացնի խնդրի բուն իմաստը:

2.     Նոր թեմա ստեղծելուց առաջ վստահ եղեք, որ այն ստեղծում եք համապատասխան թեմատիկ ֆորումում, ինչպես նաև փորձեք համոզվել, որ տվյալ հարցը մինչ այդ չի քննարկվել:

3.     Արգելվում է նմանատիպ թեմաների ստեղծումը տարբեր բաժիններում, ինչպես նաև իմաստով և պարունակությամբ նման հաղորդագրությունների մուտքագրումը տարբեր թեմաներում:

4.     Աշխատեք հաղորդագրություններում թույլ չտալ ուղղագրական սխալներ` բացասական տպավորություն չստեղծելու համար:

IV. Հարաբերությունները օգտատերերի և ադմինիստրացիայի միջև

1.     Իր գործողություններում ֆորումի Կառավարիչը ղեկավարվում է բանականությամբ և ֆորումի ներքին կանոններով:

2.     Ադմինիստրացիայի (կառավարիչի և ֆորումի մոդերատորի) գործողությունների քննարկումը ցանկացած ֆորումներում կամ թեմաներում խստիվ արգելվում է, բացառությամբ հատուկ ֆորումի, որը նախատեսված է պորտալի և ամբողջ ֆորումի աշխատանքի բոլոր հարցերի քննարկման համար:

Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում փոփոխել կանոնները` այդ մասին տեղեկացնելով ֆորումի անդամներին: Բոլոր փոփոխությունները և նորամուծությունները կատարվում են անդամների կարծիքը և շահերը հաշվի առնելով:


Մուտք  /  Գրանցում

Яндекс.Метрика

© Copyright 20.01.2014 - 2024, All rights reserved. Design by Armen's Team