Այսօր հունվարի 14-ն է - 14 Января 2020 - ArmenLur

Այսօր հունվարի 14-ն է

Այսօր 14.01.2020   10:00   175

Երեքշաբթի: Տարվա 14-րդ օրն է, 3-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 352 օր:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Վանատ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

  • Երեքշաբթին գտնվում է Մարսի հովանու ներքո, ուստի այն լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

29-րդ արևային օր։ Արևածագ՝  8:23, արևամուտ՝ 17:58:  Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 9:35 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 14-ին 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • 19-րդ լուսնային օրը ծայրահեղություններով լի է: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն  է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից: Ամուսնության կամ այլ գործընկերությունների համար ամենից անբարենպաստ օրը:

Լուսինը՝ Կույս համաստեղությունում է՝ 10º51´:

Երբ Լուսինը Կույս նշանի տակ է, բարենպաստ է ցանկացած մտածված և լուրջ մոտեցում պահանջող աշխատանքի համար: Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լուրջ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ: Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

  • Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
  • Լուսնային օրն սկսվել է հունվարի 13-ին՝ 21:01-ից և կավարտվի հունվարի 14-ին՝ 22:14-ին։
  • Լուսնի մարումը՝ 11։05։ Լուսնի ծագումը՝ 22:14։ 
  • Լուսնի դիրքը. ազիմուտը = 294.6º, բարձրությունը = - 14.9º։
  • Լուսնի տեսանելիությունը՝ 84%։
  • Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 366.051, երեկ՝ 366.076 կմ։ 
  • Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 24 կիլոմետր։
  • Երրորդ՝ հեռացող Լուսնի փուլն է՝ 19 օրական ժամական 46 րոպեական։
  • Առաջիկա Նորալուսինը՝ շաբաթ՝ հունվարի 25-ին՝ 01։42,
  • Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • 19-րդ օրը վտանգավոր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն:
  • Երազներն իրականանում են շուտով:
  • Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 14


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Яндекс.Метрика Design created by Fon