Երրորդ Սպանությունը (Ճապոնիա 2017)


Ֆիլմը պատմում է փաստաբան Տոմոակի Սիգեմորիի մասին, ում առաջադրանքն է պաշտպանել Միսումի անունով մեղադրյալին։ Առաջին հայացքից դատական գործն արդեն պարտված է, քանզի Միսումին դաժան մարդասպան է, ով ինքնախոստովանք է արել։ Գործը բարդացնում է այն փաստը, որ 30 տարի առաջ Միսումին արդեն կատարել է նմանատիպ հանցագործություն։ Եթե դատարանը ճանաչի նրան մեղավոր, Միսումին մահապատժի կենթարկվի։ Աստիճանաբար խորանալով գործի մեջ, Սիգեմորին սկսում է հասկանալ, որ Միսումիի մեղքը ակնհայտ չէ։ Փաստաբանի կարծիքով հանցագործի կինը և աղջիկը ինչ-որ բան են թաքցնում, իսկ ինքը՝ հանցագործը, նման չէ դաժան մարդասպանի և վստահություն է ներշնղում։ 

2017թ․ Վենետիկյան կինոփառատոնին ֆիլմը առաջադրվել է «Ոսկե Առյուծ» անվանակարգին, իսկ 2018-ին՝ ասիական կինեմատոգրաֆիայի «Լավագույն ֆիլմ»։

Ֆիլմի թրեյլերը․

​​​​​​

  • անվանումը բնօրինակում՝ Sandome no satsujin
  • թողարկման տարեթիվը՝ 2017
  • երկիրը՝ Ճապոնիա
  • ռեժիսոր՝ Հիրոկաձու Կորեեդա
  • սցենարը՝ Հիրոկաձու Կորեեդա
  • օպերատոր՝ Միկիյա Տակիմոտո
  • երգահան՝  Լյուդովիկո Էյնաուդի
  • գլխավոր դերերում՝ Մասահարու Ֆուկույամա, Կոձի Յակուսյո, Սինոսուկե Միցուսիմա
  • ժանրը՝ դրամա, դեդեկտիվ, քրեական
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 124 րոպե / 02:04

Ֆիլմը դիտեք այստեղ։




avatar