«Իդեալական անծանոթներ» (Իտալիա, 2016)


Մտերիմ ընկերների մի խումբ հերթական անգամ հավաքույթ է կազմակերպում, և հենց այստեղ նրանք մի հետաքրքիր խաղի միտք են հղանում։ Խաղի էությունը հետևյալն է՝ բոլոր հաղորդագրությունները բարձրաձայն կարդալ, հեռախոսազանգերին էլ բարձրախոսով պատասխանել։

Կարծում ենք, կարելի է արդեն ենթադրել, որ տեսարանն այնքան էլ ծիծաղելի չի լինի ու ամեն ինչ սովորական զվարճանքով չի ավարտվի։ Թե ինչով կավարտվի խաղը, կտեսնեք դիտելով իտալական այս կատակերգական դրաման։

Ֆիլմի թրեյլերը՝ 

  • անվանումը բնօրինակում՝ Perfetti sconosciuti
  • թողարկման տարեթիվը՝ 2016
  • երկիրը՝ Իտալիա
  • ռեժիսոր՝ Պաոլո Ջենովեզե
  • սցենարը՝ Ֆիլիպո Բոլոնյա, Պաոլո Կոստելյա, Պաոլո Ջենովեզե
  • երգահան՝ Մաուրիցիո Ֆիլարդո
  • գլխավոր դերերում՝ Ջուզեպպե Բաթիստոն, Աննա Ֆոլյետա, Մարկո Ջալինի, Էդոարդո Լեո
  • ժանրը՝ դրամա, կատակերգություն
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 97 րոպե / 01:37

Ֆիլմը դիտեք այստեղ