«Լավագույն առաջարկը» (ԱՄՆ, 2012)


Օլդմանն իր գործընկեր Բիլիի հետ աճուրդի տուն է ղեկավարում՝ զբաղեցնելով դրա տնօրենի պաշտոնը: Երբեմն նրանք վտանգավոր խարդախություններ են պլանավորում ու իրագործում՝ գնորդներին ու վաճառողներին այնպես մանիպուլյացիայի ենթարկելով, որ իրենք էլ ձեռնունայն չմնան: Տարիների ջանքերի արդյունքն էլ Օլդմանի առանձնատան գաղտնի սենյակն է, որը լցված է թանկարժեք լոտերով:

Եվ ահա մի օր Օլդմանը գրավիչ առաջարկ է ստանում: Խորհրդավոր մի կին, որը թաքցնում է իր ով լինելը, ցանկանում է, որ Օլդմանը կազմակերպի իր ընտանիքին պատկանող արվեստի գործերի վաճառքը: Տնտղելով դրանք՝ Օլդմանը խորհրդավոր մեխանիզմ է հայտնաբերում, որը կորսվել էր շատ տարիներ առաջ: Լեգենդ գոյություն ունի, որի համաձայն այն ստեղծողները վերերկրյա ուժերին են դիմել՝ իրենց ստեղծագործությանը կյանք տալու համար: Մեխանիզմի բաղադրիչները հավաքելով՝ Օլդմանն ու նրա ընկերը՝ Ռոբերտը, փորձում են պարզել մեխանիզմի գաղտնիքը:

  • անվանումը բնօրինակում՝ La migliore offerta
  • թողարկման տարեթիվը՝ 2012
  • երկիրը՝ Իտալիա
  • ռեժիսոր՝ Ջուզեպե Տորնատորե
  • սցենարը՝ Ջուզեպե Տորնատորե
  • դերերում՝ Ջեֆրի Ռաշ, Ջիմ Սթյորջես, Սիլվիա Հուկս
  • երգահան՝ Էնիո Մարիկոե
  • ժանրը՝ թրիլեր, մելոդրամա, դրամա 
  • թեման՝ խաբեբայություն, ինտելեկտուալ, անսպասելի վերջաբան
  • բյուջե՝ €13.500.000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 131 րոպե / 02։11

 Ջեֆրի Ռաշի գլխավոր դերակատարմամբ «Լավագույն առաջարկը» («The Best Offer») ֆիլմը դիտեք այստեղ:

Իսկ գիտե՞ք, որ...

  • Կինոնկարում ցուցադրվում են արվետի մի շարք ստեղծագործություններ։ Վերականգնվող գեղանկարը Պետրուս Կրիստուսի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» կտավն է (մոտ 1470 թ.)։ Օլդմանի ուսումնասիրման աշխատանքների շարքում է Ուիլյամ-Ադոլֆ Բուգրոյի «Վեներայի ծնունդը» (1879) կտավը։ Նրա հավաքածուի կանանց դիմանկարներում Ռաֆայելի «Երիտասարդ կնոջ դիմանկարը (La Fornarina)» (մոտ 1519) և «Երիտասարդ կնոջ դիմանկարը (La Muta)» (1507), Տիցիանի «La Bella» (Գեղեցկուհի) (1536), Անոլոյի «Էլեանորա Տոլեդսկու դիմանկարը» (1560) կտավներն են։
  • Նիդերլանդներից դուրս սակավ հայտնի Սիլվիա Հուկսին նկատել են Բեռլինի ֆինոփառատոնում։
  • Նկարահանումները կատարվել են Իտալիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Վիենայում ու Պրահայում։
  • Տորնատորեն նկարահանել է ֆիլմի ալտերնատիվ վերջաբան։ Գործողության վայրը՝ Հռոմի ռեստորաններից մեկը։ Այդ նույն տեղն օգտագործվել է նաև նախորդող տեսարաններում, սակայն ավարտական տեսարանը, որ նկարահանվել է Հռոմի նույն նկարահանման հրապարակում, կտրել են և փոխել ավելի բարդ տեսարանով, ինչպես նաև մի թեթև փոխել են երկխոսությունը։
  • Ֆիլմի վերջում ցուցադրվող չեխական Night and Day հորինովի ռեստորանն իրականում Pivnice u Milosrdnych ռեստորանն է (փակ է 03.08.2013-ից)։ Ռեստորանի անվանումը կարելի է տեսնել, երբ Օլդմանը ներս է մտնում (տառերը հայելային արտացոլվում են արտաքին ցուցանակից)։ Մուտքի աջ կողմի ժամացույցն իրականում  Gambrinus գարեջրի լոգոտիպն է։



avatar