«Մալհոլլանդ-դրայվ» (ԱՄՆ, 2001)


Ավտովթարի հետևանքով հիշողության կորստով տառապող խորհրդավոր աղջիկն իր համար նոր անուն է ընտրում՝ Ռիտա, ու փորձում է Հոլիվուդում նոր կյանք սկսել։ Բայց անցյալի գաղտնիքները անշեղորեն հետևում են նրան։

Ովքե՞ր էին այն երկու տղամարդիկ, որ մեքենայում նստած էին իր կողքին ու մահացան վթարից։ Ինչո՞ւ է ոստիկանությունը կասկածում, որ նրանք առևանգել էին իրեն։ Եվ արդյոք պատահակա՞ն է իր կյանքում հայտնվել նոր ընկերուհին՝ սկսնակ դերասանուհի Բեթին։

Ֆիլմի թրեյլերը՝             

  • անվանումը բնօրինակում` Mulholland Drive
  • թողարկման տարեթիվը՝ 2001
  • երկիրը՝ ԱՄՆ, Ֆրանսիա
  • ռեժիսոր՝ Դեվիդ Լինչ
  • սցենարը՝ Դեվիդ Լինչ
  • երգահան՝ Անժելո Բադալամենթի
  • գլխավոր դերերում՝ Նաոմի Ուոթս, Լաուրա Հերինգ, Ջասթին Թերու, Էնն Միլեր
  • ժանրը՝ դրամա, թրիլեր, դետեկտիվ
  • բյուջե՝ $15 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 147 րոպե / 02։27

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ի սկզբանե որպես սերիալի պիլոտային մտահաղացում, ֆիլմի զգալի մասը նկարահանվել էր «առանց տրամաբանական հանգուցալուծման», որպեսզի հաջորդ սերիաների համար հնարավորություն լինի շարունակություն գտնել։
  • Սակայն, պատվիրատուն, մեղմ ասած, չհավանեց ներկայացված նյութը։
  • Որոշ ժամանակ անց, Լինչը նկարահանեց նախատեսված հատվածները՝ դարձնելով ֆիլմը լիամետրաժ։
  • Սյուրռեալիստական այս գործը անմիջապես կլանում է։ Սակայն, ֆիլմի սյուժեն իրականում բարդ է ընկալման համար։ Տարիներ անց Լինչը հրապարակեց ֆիլմը հասկանալու 10 հուշում․․․



avatar