Պատմության այս օրը. դեկտեմբերի 25 - 25 Декабря 2019 - ArmenLur

Պատմության այս օրը. դեկտեմբերի 25

Պատմություն 25.12.2019   09:30   543

2010 - Հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ երկու շաբաթ տեղի ունեցավ անոմալ երևույթ՝ տեղում էր սառցե անձրև։

1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։

Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ 

«Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում,ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով:Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել...»։

1991 - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց:

1991 - Ուզբեկստանը անկախացավ ԽՍՀՄ-ից:

1990 - Համացանցի ծննդյան օրն է։ Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը։

1989 - Գնդակահարվեց Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշևսկուն կնոջ հետ, ով կառավարել է 1965-1989 թթ.: Չաուշևսկուն գորբաչովյան վերակառուցման սուր քննադատ էր:

1979 - Խորհրդային զորքերը ներխուժեցին Աֆղանստան. սկսվեց աֆղանական պատերազմը:

1971 - Ծնվել է բրիտանացի երգչուհի Դայդոն:

1962 - Տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի առաջնադիտումը, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում:

1958 - Խորհրդային քրեական օրենսգր­քից հան­վեց «ազ­գի թշ­նա­մի» հաս­կա­ցու­թյու­նը, իսկ ազա­տազրկ­ման ժամ­կե­տը կրճատ­վեց` 25-ից 15 տա­րի:

1946 - ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ առաջին անգամ Եվրոպայում թողարկվեց ատոմային ռեակտորը։

1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:

1899 - Ծնվել է ամերիկացի կինոդերասան Համֆրի Բոգարտը:

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Humphrey Bogart

Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան հատկցրել է պատվավոր 1-ին տեղը։

Բոգարտի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Կասաբլանկա», «Աֆրիկական թագուհին», «Ապստամբություն Քեյնի վրա», «Մալթյան բազեն», «Բարձր Սիերրա», «Ունենալ և չունենալ», «Խորը քուն», «Կի-Լարգո»:

1759 - Ֆիզիկոս Ջոզեֆ Ադամ Բրաունը ստացավ կոշտ սնդիկ:

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, դեկտեմբերի 25


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Яндекс.Метрика Design created by Fon