Պատմության այս օրը. հունվարի 12 - 12 Января 2020 - ArmenLur

Պատմության այս օրը. հունվարի 12

Պատմություն 12.01.2020   09:30   145

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Փախցնելու օրը (սլավոնների տոնը)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Եղեռնագործություն Գյումրիում։ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով սպանեց Ավետիսյանների ընտանիքին:

Սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Տեղում սպանվել էին՝

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։
2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

2010 - Ավերիչ երկրաշարժ Հաիթիում, զոհվեց մոտ 316.000 մարդ։
2006 - Սատանայի քարկոծման ծիսակատարության վերջին օրը հրմշտոցի ժամանակ Մինայում զոհվեց հաջի գնացած 362 մուսուլման ուխտավոր։

2004 - Աշխարհի ամենամեծ «Քուին Մերի 2» օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը։
1999 - Գահընկեց արվեց Մալիի դիկտատոր Մուսա Տրաորեն և դատապարտվեց մահապատժի խոշոր չափի հափշտակումների համար։
1998 - Փարիզում ստորագրվեց մարդու կլոնավորումը արգելող արձանագրությունը:
1998 - Ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն, ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը:
1990 - Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Վեզիրովի ելույթը ադրբեջանական հեռուստատեսությամբ: Նա կոչ էր անում հայկական բնակչության նկատմամբ վճռական գործողություններ սկսել:
1990 - Ռումինիան դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որն արգելեց կոմկուսի գործունեությունը։
1989 - Ղարաբաղում ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ:
1964 - Տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը, և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիկայի հետ՝ ստեղծվեց Տանզանիան:
1951 - Գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան:
1945 - Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1945 - Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը։
1933 - Երևանում գործարկվեց առաջին տրամվայը:

Картинки по запросу Երևանում գործարկվեց առաջին տրամվայը:

1846 - Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ«Կովկաս» լրագիրը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1941 - Ռուբեն Մաթևոսյան, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1910 - Լուիզա Ռայներ, գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր
1903 - Իգոր Կուրչատով, ռուս ֆիզիկոս (մ. 1960)
1876 - Ջեկ Լոնդոն, ամերիկացի գրող (մ. 1916)
1867 - Նիկոլ Դուման, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (մ. 1914)
1863 - Վիվեկանանդա, հնդիկ փիլիսոփա, հասարակական գործիչ (մ. 1902)
1853 - Վարդան Վարդանով, հայ ֆիզիոլոգ
1849 - Ժան Բերո, Ֆրանսիացի նկարիչ (մ. 1935)
1628 - Շարլ Պերրո, ֆրանսիացի գրող, նշանավոր հեքիաթասաց (մ. 1703)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 12


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Яндекс.Метрика Design created by Fon