Պատմության այս օրը. հունվարի 24


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

1990 - Ճապոնիան արձակում է իր առաջին Hiten լուսնի հետազոտման սարքը:
1984 - Թողարկվեց առաջին Էյփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:
1972 - Ճապոնացի Շոիչի Յոքոիին գտնում են Գուամ կղզու ջունգլիում, որտեղ նա 1945 թվականից հետո դեռևս «շարունակում էր պատերազմը»:
1965 - Վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը։

  • Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք:
  • Միշտ պատրաստ եմ սովորել, բայց ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:
  • Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ պետության ծառաներն են. նրա տերը լինելը ամոթ է համարվում:

1935 - ԱՄՆ-ի Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ իրականացվեց ալյումինե տարայով գարեջրի վաճառք։
1924 - Սկսվեցին առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերը:
1862 - Բուխարեստը հայտարարվում է Ռումինիայի մայրաքաղաք:
1859 - Մոլդավիայի և Վալախիայի պետական և քաղաքական միավորումը:
1848 - Սակրամենտոյում գտնում են ոսկու առաջին ձուլակտորը, սկսվում է Կալիֆորնիական ոսկու տենդը:

  • Կալիֆորնիական ոսկու տենդը սկսվել է 1848 թվականի հունվարի 24-ին՝ Կոլոմա քաղաքի մոտ և շարունակվել մինչև 1855 թվականը։
  • Ջոն Սատերի մոտ աշխատող Ջեյմս Մարշալը Ամերիկան Ռիվեր գետի ջրանիվի մոտ ոսկու կտորներ է գտնում։ Նա ցույց է տալիս դրանք Սատերին, որն էլ մանրամասն ուսումնասիրում է գտածոն ու համոզվում, որ այն ոսկի է։ Սատերը մտահոգ էր, որ այդ տեղեկատվությունը գաղտնի մնա, և այնուամենայնիվ ոսկու գտնվելու մասին լուրը տարածվում է։ Շուտով ոսկու հետքերով ԱՄՆ-ի այլ նահանգներից ու արտերկրից ավելի քան 300 հազար մարդ է գալիս Կարիֆորնիա։
  • Ոսկու տենդի հետևանքները բազմաթիվ էին։ Միայն մի քանի տարվա ընթացքում Սան Ֆրանցիսկոն փոքրիկ քաղաքը խոշոր բնակավայր է դառնում, իսկ ողջ Կալիֆորնիայում ճանապարհներ, դպրոցներ ու եկեղեցիներ են կառուցվում։
  • 1850 թվականին Կալիֆորնիան պաշտոնապես դառնում է ԱՄՆ նահանգ։ Այն մինչ օրս էլ «Ոսկե նահանգ» են անվանում։

41 - Հեղաշրջում Հռոմում, սպանվում է Կալիգուլա կայսրը, նրան փոխարինում է Կլավդիոսը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ