ՌԴ-ն ԱՄՆ-ին՝ ակտիվացնել քիմիական զենքի ոչնչացման գործընթացը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկյան կողմին ապատեղեկատվություն չտարածել և ակտիվացնել սեփական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: «Կոչ ենք անում Վաշինգտոնին հրաժարվել ապատեղեկատվություն տարածելուց։ Փոխարենը գործընկերները պետք է ակտիվացնեն իրենց պետության քիմիական ապառազմականացման գործընթացը»,- ասված է դիվանագիտական առաքելության Telegram-ալիքում։ Նշվում է, որ ամերիկյան զինանոցի այս տիպի սպառազինություննն իրական սպառնալիք են մարդկությանը:


Լուր | Տեսնել ավելին՝ RT | | Դիտումներ՝ 263 | Ավելացրեց՝ armenlur | 13.04.2022 | 08:53 քիմիական զենք, Ռուսաստան-ԱՄՆ