18:32, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան: 2010 - Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։ 2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 184 | 24.06.2023 / հունիսի 24, Պատմության հայկական օրը

2010 - Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։ 2004 - ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ 1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 174 | 23.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 23

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 2002 - Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 184 | 22.06.2023 / հունիսի 22, Պատմության հայկական օրը


2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։ 1997 - ASALA. Պայթյուն Բրյուսելում թուրքիայի դեսպանատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։ 1994 - Եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 201 | 21.06.2023 / հունիսի 21, Պատմության հայկական օրը

2016 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում։ 1994 Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 167 | 20.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 20

2012 - Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը նախատում են` մինչ օրս կողմերը չեն իրականացրել մեկ տարի առաջ Դովիլում առաջարկված քայլերը: 2009 - ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտա­րա­րե­լու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատ­վե­ց մոտ 30 քաղբանտարկյալ։ 1964 - Թբիլիսիից Երևան է ժամանում Իրանի շահի քույրը՝ արքայադուստր Աշրաֆ Փեհլևին։ 1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 160 | 19.06.2023 / հունիսի 19, Պատմության հայկական օրը


1996 - Հորդանանը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։ 1890 - Թուրք ժանդարմները փորձում են խուզարկել Էրզրումի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 180 | 18.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 18

2001 - Դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1.700-ամյակի առիթով ընդունված համաներումը։ 1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։ 1935 - Հիմնադրվեց Երևանի Բուսաբանական այգին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 188 | 17.06.2023 / հունիսի 17, Պատմության հայկական օրը

1993 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի և ԿԿ անդամներ Ռուբեն Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Տիգրան Ճինպաշյանի և Ոստանիկ Մարուխյանի հետ: 1983 - ASALA. Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը իրականացնում է «Հակոբ Հակոբեան Գործողութիւն»-ը՝ հարձակում գործելով Ստամբուլի աշխարհահռչակ Ծածկած շուկայի մեջ, ուր անձնասպանական գործողությամբ, վերջին ռումբը ձեռքում պայթեցնելով նահատակվում է Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Մկրտիչ Մատարեանը։ 1945 - Հունիսի 16-22-ը Էջմիածնում գումարվում է համազգային եկեղեցական ժողովը, որի գլխավոր նպատակը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 167 | 16.06.2023 / հունիսի 16, Պատմության հայկական օրը


2011 - Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները, որնց թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։ 2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը: 1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 176 | 15.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 15

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: 1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։ 1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 173 | 14.06.2023 / հունիսի 14, Պատմության հայկական օրը

1992 - Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 173 | 13.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 13


1993 - Աղդամի շրջանի Մազիրլի գյուղի մատույցներում զոհվում է արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ 1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝ գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։ 1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 193 | 12.06.2023 / հունիսի 12, Պատմության հայկական օրը

2021 - Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում, հայտարարեց Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1999 Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ 1982 - Տեղի ունեցավ «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը: 1976 - Երևան է ժամանում Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 174 | 11.06.2023 / հունիսի 11, Պատմության հայկական օրը

2021 - Մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կոշտ գնահատական տվեց Փաշինյանին: 1999 Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ 1996 - ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվում է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ով այդ լիազորություններն իրականացնում է մինչ օրս։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 179 | 10.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 10


2021 - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին: 2009 - Սերժ Սարգսյանի հրամանով իր գործունեությունն է դադարեցնում մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ զբաղվող փաստահավաք խումբը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 183 | 09.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 9

1995 - Անգլիական ազդեցիկ «Financial Times» օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակում Հայաստանի էներգետիկ ճգնաժամի, տնտեսական բարեփոխումների և ներքաղաքական իրդարձությունների մասին: 1724 - Թուրքական ստվար բանակը գրավում է Երևանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 157 | 07.06.2023 / հունիսի 7, Պատմության հայկական օրը

2008 - Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը Մոսկվայում եռակողմ հռչակագիր են ստորագրում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: 1992 - Նոր Զելանդիան և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 171 | 06.06.2023 / հունիսի 6, Պատմության հայկական օրը


2006 - Ալիև-Քոչարյան հանդիպում Բուխարեստում, մանրամասներ չեն հրապարակվում։ 2006 - Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Թուրինում դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ 2000 - Հայաստանում տեղադրվեց թվով 4-րդ բանկոմատը, բայց սա առաջինն էր, որ ամբողջությամբ բաց վիճակում տեղադրվում էր փողոցում։ 2000 - Ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ 1998 - Կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդրանիկ նիստը։ 1968 - Վախճանվեց հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 182 | 05.06.2023 / հունիսի 5, Պատմության հայկական օրը

2013 - Հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ։​​​​​​​ 1991 - Հայազգի ամերիկյան աստղագնաց Ջեյմս Բաղյանը «Կոլումբիա» տիեզերանավով 9-օրյա տիեզերական թռիչքի ընթացքում 146 անգամ պտտվեց Երկիր մոլորակի շուրջ՝ տիեզերքում մնալով 218 ժամ: 1925 - Տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։ 1918 - Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ 1679 - Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 182 | 04.06.2023 / հունիսի 4, Պատմության հայկական օրը

« 1 2 3 4 5 ... 33 34 »
ԴԵՊԻ ՎԵՐ