Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 2


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Բրիթնի Սփիրս, ամերիկացի փոփ երգչուհի, պարուհի, երգահան, դերասանուհի, Գրեմմի մրցանակակիր:
1978 - Նելլի Ֆուրտադո, կանադացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, Գրեմմի մրցանակի դափնեկիր և այլ մրցանակներ:
1978 - Քրիստոֆեր Թոնի Ուոլստենհոլմ, անգլիացի բասիստ, բեք-վոկալիստ և բրիտանական «Muse» ռոք խմբի կոմպոզիտորներից մեկը:
1977 - Սաշա Պուտրա (մահ. 1989), երիտասարդ նկարիչ Պոլտավայից, ով իր կարճ կյանքի ընթացքում (11 տարի) ստեղծել է 2279 աշխատանք:
1968 - Լյուսի Լյու, ամերիկացի դերասանուհի (Ֆիլմեր «Չարլիի հրեշտակները», «Սպանել Բիլին» և այլն):
1948 - Անտոնին Պանենկա, Չեխոսլովակիայի ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն (1976), «հարված Պանենկայի ոճով» ֆուտբոլային հնարքի հեղինակը:
1946 - Ջանի Վերսաչե (սպանվել է 1997 թ.), իտալացի նորաձևության նախագծող և դիզայներ:
1923 - Մարիա Կալլաս (մահ. 1977), հունական ծագմամբ ամերիկացի օպերային երգչուհի:
1897 - Հովհաննես Բաղրամյան (մահ. 1982), Սովետական միության կրկնակի հերոս, Սովետական միության Մարշալ:
1891 - Օտտո Դիքս (մահ. 1969), գերմանացի նկարիչ էքսպրեսիոնիստ:
1868 - Ֆրանսիս Ժամմ (մահ. 1938), ֆրանսիացի բանաստեղծ սիմվոլիստ:
1859 - Ժորժ-Պիեռ Սեուրատ (մահ. 1891), ֆրանսիացի նկարիչ, նեոիմպրեսիոնիզմի հիմնադիր:
1837 - Ժոզեֆ Բել (մահ. 1911), բրիտանացի վիրաբույժ, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, Շերլոք Հոլմսի նախատիպը:
1825 - Կրիշյանիս Վալդեմար (մահ. 1891), լատվիացի գրող, բանահավաք և մանկավարժ, երիտասարդ լատվիացիների հոգևոր առաջնորդ։
1728 - Ֆերդինանդո Գալիանի (մահ. 1787), իտալացի տնտեսագետ: