Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում Միլանը տանը 1:2 հաշվով պարտվեց Ինտերին: Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ: Ինտերի կազմում աչքի ընկան Աչերբին ու Թյուրամը, Միլանի կազմում՝ Տոմորին։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի Ինտերը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար։ Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո Ինտերը վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ Միլանը վաստակած 69 միավորով 2-րդն է:
|