13:23, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

«Համահայկական ճակատ» կուսակցությության կոորդինացիոն խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

«Կոորդինացիոն շտաբի խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 26-ին, 14:00 կառավարության հրաժարականի և հեռացման բողոքի ակցիա իրականացնել Ազգային ժողովի մոտ` Բաղրամյան 19 հասցե: Մեզ հետ կարող եք կապ հաստատել 096319031 հեռախոսահամարով»- նշված է հայտարարությանի մեջ: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՃԿ Դիտումներ՝ 47 | 26.04.2024 / ՀՃԿ, «Համահայկական ճակատ» կուսակցություն

«Համահայկական Ճակատ Կուսակցությունը» ս.թ. ապրիլի 24-ին, ժամը 12:00 ին  կազմակերպում է հավաք Մերգելյան պուրակի դիմաց, որտեղից շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թ ցեղասպանության նահատակների։ 

«Գնում ենք ասելու, որ մենք չենք հանդուրժելու և մենք վերականգնելու ենք ամեն հայի պատմական արդարությունը ամբողջ աշխարհում»,- ասված է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջնորդած Համահայկական Ճակատ Կուսակցության հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 97 | 22.04.2024 / 24 ապրիլ, Արշակ Կարապետյան, ՀՃԿ

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է, որ նա հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Հացադուլը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Լուր / Տեսնել ավելին՝ ilur Դիտումներ՝ 82 | 21.04.2024 / հայ ռազմագերիներ, Ռուբեն Վարդանյան


Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն:

«Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Լուր / Տեսնել ավելին՝ ABC News Դիտումներ՝ 87 | 19.04.2024 / ABC News, Al Jazeera, Իսրայել, CNN, ԱՄՆ, Իրան


Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, որը պատրաստել է «Հայաստանի բարեկամների ցանց» կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ:

«Անվտանգության ոլորտում առաջարկներն ընդհանրապես հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Այնտեղ նաև նշել են, որ ստիպելով Հայաստանին վերանայել ստեղծված անվտանգության համակարգը արդեն այսօր, Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում։

Նշված զեկույցի նպատակը Երևանին Մոսկվայի և ԵԱՏՄ-ի հետ կապերից հեռացնելու փորձն է, արձանագրել են ՌԴ ԱԳՆ-ում:

Լուր / Տեսնել ավելին՝ EurAsia Daily Դիտումներ՝ 117 | 03.04.2024 / Արևմուտք, Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Հայաստան

Իշխանությանը մոտ կանգնած թուրքական Türkiye Gazetesi թերթը կարևոր մանրամասներ է հրապարակել Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում կայացած հայ-թուրքական բանակցություններից:

Թերթի աղբյուրների համաձայն՝ թուրքական պատվիրակությունը՝ Սերդար Քըլըչի գլխավորությամբ, Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին ունի «Կալինինգրադը, որը կապված է Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես ինքնավար մարզ»:

Լուր / Տեսնել ավելին՝ Türkiye Gazetesi Դիտումներ՝ 144 | 15.03.2024 / Türkiye Gazetesi, հայ-թուրքական բանակցություններ, Սյունիքի մարզ


ՀՅԴ բյուրոն, որ 1988-ից ի վեր կռիվ է տվել, թե Արցախի հարցը ոչ թե ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ խնդիր է, այլ՝ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ, հիմա, ըստ «1-ին լրատվականի» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «արցախահայության ինքնորշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել և որ ցանկացած հետքայլ այս դիրքորոշումից կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով ու եղանակներով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 253 | 10.01.2023 / ՀՅԴ

Քիչ առաջ հայտնի  դարձավ, որ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։  Սեյրան Սարոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 324 | 13.08.2022 / Սեյրան Սարոյան

Ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել Ուկրաինայում ռուսական զորքերին ջախջախիչ պարտություն հասցնելու փորձերը՝ նախազգուշացնելով, որ դա աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայում երկարաժամկետ կայունության համար: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը նախազգուշանում է Պուտինի պարտությունից, քանի որ պատժամիջոցների նկատմամբ Արևմուտքի միասնությունը խիստ սասանվել է:

Владимир Путин Генри Киссинджер Украина Россия вторжение война цены на продукты нефть Европа санкции Зеленский

Լուր / Տեսնել ավելին՝ The telegraph Դիտումներ՝ 296 | 26.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Հենրի Քիսինջեր, Վլադաիմիր Պուտին

Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Առաջիկայում Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան։ Արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։

Возможно, это изображение на открытом воздухе и текст

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 265 | 26.05.2022 / տիեզերք, արբանյակ

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Քննարկվել են նաև նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն Դիտումներ՝ 237 | 23.05.2022 / Փաշինյան-Միշել-Ալիև, եռակողմ հանդիպում

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: «Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը անհրաժեշտության առաջացման դեպքում: Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ», - ասել է Ռուդենկոն:

Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիեւ նոր եռակողմ հանդիպման 
կազմակերպումը

Լուր / Տեսնել ավելին՝ TASS Դիտումներ՝ 262 | 18.05.2022 / եռակողմ հանդիպում, ԼՂ հիմնահարց, ԼՂ հակամարտություն


Մենք ուզում ենք արժանապատիվ երկրում ապրել։ Ուզում ենք, բայց չի ստացվում։ Գոռում ենք «‎հպարտ քաղաքացի»՝ փոխարենը ստանում ենք անարգանք ու ստորացում, գոռում ենք «‎լաո, զարթնի՛ր»՝ փախարենը զարթնում է Երվանդ Զախարյանն ու նոր թափով սկսում ավիրել մեր ու ձեր առողջությունը։ Դիմում ենք Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պատկան պետական բոլոր կառույցներին. տեր կանգնե՛ք ձեր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկին։ Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը պետք է բացառապես ծառայի իր առաքելությանը, այլ ոչ թե ծառայի Զախարյանների ընտանիքի քմահաճույքներին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 338 | 11.05.2022 / կոռուպցիա, Երվանդ Զախարյան, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ

Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել, եթե զգա, որ պատերազմը տանուլ է տրված,- նախազգուշացրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Համաշխարհային սպառնալիքների մասին Սենատի զինված ուժերի կոմիտեին։ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես էքզիստենցիալ սպառնալիք իր ռեժիմին, ինչը կարող է նրան հրահրել միջուկային զենքի կիրառմանը՝ փորձելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հետ պահել Ուկրաինային հետագա աջակցությունից:

Լուր / Տեսնել ավելին՝ The Guardian Դիտումներ՝ 301 | 11.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, միջուկային սպառնալիք


Մայիսի 10-ից Լոնդոնի Cine Lumiere-ում ցուցադրվելու է «Մենք ենք մեր սարերը» հայկական կինոնկարը։ Այդ առիթով բրիտանական The Guardian («Գարդիան»), պարբերականը մեծածավալ գրախոսական է հրապարակել «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի մասին։ Գրախոսականը պատմում է խորհրդային ժամանակների, կինոնկարի ստեղծողներ և մասնակիցներ Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Ազատ Շերենցի և մյուսների մասին։

Լուր / Տեսնել ավելին՝ The Guardian Դիտումներ՝ 287 | 10.05.2022 / Հենրիկ Մալյանի, Հայկական կինո, Հրանտ Մաթևոսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Ազատ Շերենցի, The Guardian, Խորեն Աբրահամյանի

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի վերադարձը Ադրբեջանի կազմ կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում։ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Haqqin.az Դիտումներ՝ 260 | 10.05.2022 / Խալաֆ Խալաֆով, դելիմիտիզացիա, սահմանազատում


Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ի մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվարկի տվյալներով, 2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 961,6 հազար մարդ՝ 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 2 963,9 հազար մարդու համեմատ: Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է 1 070,2 հազար մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտե Դիտումներ՝ 256 | 06.05.2022 / ժողովրդագրություն

Միացյալ Նահանգներում սկսվում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Լոս Անջելեսի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող ավելի քան 30,000 քառակուսի առանձնատան բռնագանձման գործընթաց։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ 

Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կարող է բռնագանձվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՄՆ արդարադատության նախարարություն Դիտումներ՝ 260 | 06.05.2022 / Հայաստան-ԱՄՆ, կոռուպցիա, Գագիկ Խաչատրյան

Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք պաշտոնաթող դիվանագետների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «...ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 377 | 28.04.2022 / «Մտավոր ճգնաժամ», «Կարկառուն մտավորականություն», Լևոն Տեր-Պետրոսյան

Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել: Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը: Ըստ հրապարակաման՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Türkiyegazetesi Դիտումներ՝ 275 | 28.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, Հայ-թուրքական

1 2 »
ԴԵՊԻ ՎԵՐ