15:49, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 237 | 29.11.2023 / Hayasat-1, spacex

Չինաստանը պատրաստվում է տիեզերական հատուկ սարքավորումներ տեղադրել Լուսնի հարավային բևեռի մշտապես ստվերում գտնվող շրջաններում՝ հետազոտելու խառնարաններում եղած հնարավոր ռեսուրսների առկայությունը: Չինական «Չանե-7» սարքը կփորձի բարձր ճշգրտությամբ վայրէջք կատարել Լուսնի հարավային բևեռի  խառնարաններից մեկի եզրին: Վայրէջքի վայրը մշտապես ստվերում գտնվող շրջանների անմիջական հարևանությամբ է, որտեղ հնարավոր կլինի որոնել և նմուշագրել ջրի և այլ ցնդող նյութերի պաշարներ:

Китай нацелился на постоянно затененные области на южном полюсе Луны: Яндекс.Новости

Լուր / Տեսնել ավելին՝ Astronews.ru Դիտումներ՝ 284 | 30.05.2022 / Տիեզերքի նվաճում, Չինաստան, Լուսին

Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 270 | 26.05.2022 / արբանյակ, Space-X, ուղեծիր


Ուրբաթ օրը Երկրի կողքով կանցնի գրեթե երկու կիլոմետր երկարությամբ «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդ։ ՆԱՍԱ-ի մասնագետների գնահատմամբ՝ 1989 JA անունը կրող աստղակերպն ունի 1,76 կմ երկարություն։ Համեմատության համար նշենք, որ ajn երկու անգամ ավելի մեծ է Դուբայի Բուրջ Խալիֆից՝ աշխարհի ամենաբարձր շենքից։ Այս չափերի աստերոիդը Երկրի վրա կարող է աղետի պատճառ դառնալ։ Սակայն ուրբաթ օրը, երբ 1989 JA - ն մոտենա Երկրին, այն կլինի 4 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, որը մոտավորապես 10 անգամ ավելի է, քան Լուսնի հեռավորությունը մեր մոլորակից:

НАСА назвало дату: метеорит вдвое больше Бурдж-Халифа находится на пути к Земле - Gamingdeputy Russia

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Astronews.ru Դիտումներ՝ 262 | 25.05.2022 / ՆԱՍԱ, երկնային մարմիններ

Ջեֆ Բեզոսի տիեզերական Blue Origin ընկերությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը նախատեսված անձնակազմով հրթիռի թվով 5-րդ արձակումը տեխնիկական խնդիրների պատճառով կհետաձգի: «Տիեզարական տրանսպորտային միջոցի վերջնական ստուգման ժամանակ պարզվել է, որ New Shepard պահուստային համակարգերից մեկը չի համապատասխանում արտադրողականության մեր սպասումներին», - ասված Է ընկերության հայտարարության մեջ։ Blue Origin-ը առաջատար խաղացող է տիեզրական զբոսաշրջության զարգացող շուկայում՝ առաջարկելով ուղեւորներին մոտ տասը րոպեանոց թռիչք մթնոլորտի սահմաններից դուրս և հետ:

Blue Origin to offer dual launch with New Glenn after fifth mission - SpaceNews

Լուր / Տեսնել ավելին՝ Astronews Դիտումներ՝ 259 | 19.05.2022 / Ջեֆ Բեզոս, տիեզերական զբոսաշրջություն, Blue Origin

Aalto համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ունտո Կ. Լեյնը ձայնագրել է հյուսիսափայլի հնչյունները՝ ապացուցելով, որ այս երևույթը շատ ավելի տարածված է, քան նախկինում համարվում էր, և առաջանում է տեսանելի բևեռափայլի պայծառության բացակայության դեպքում: «Դա հերքում է այն փաստարկը, որ բևեռափայլի լույսերի հնչյունները չափազանց հազվադեպ են, և որ այն պետք է լինի բացառապես վառ ու կենդանի», - հայտնել է Լեյնը։

Можно ли услышать Северное сияние? - Вокруг Света

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Astronews Դիտումներ՝ 281 | 18.05.2022 / հյուսիսափայլ, բևեռափայլ, արեգակնային համակարգ


ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է տպավորիչ լուսանկար, որն արվել է նորագույն James Web տիեզերական աստղադիտակի միջոցով ու պատկերում է մոտակա գալակտիկաներից մեկը։ 10 մլրդ դոլար արժողությամբ նոր սարքը հնարավորինս պարզ ու աննախադեպ մանրակրկիտ պատկեր է ապահովել:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail Դիտումներ՝ 260 | 12.05.2022 / ՆԱՍԱ, Տիեզերքի նվաճում


Միջազգային հետազոտական խումբն, օգտագործելով դիտարկման նոր ռազմավարություն, հայտնաբերել է պատմության մեջ արտագալակտիկ ամենավառ պուլսարը (իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուր)։ 1967 թվականին առաջին անգամ հայտնաբերված պուլսարները մեծ զանգված ումեցող աստղերի մնացորդներն են։ Հետազոտողները դրանք կիրառում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատահական թվերի գեներացումն ու տիեզերական սարքերի ուղղորդման համակարգերը:

Жизнь в системах пульсаров: возможно ли это — Мир космоса

Լուր / Տեսնել ավելին՝ Astronews Դիտումներ՝ 253 | 03.05.2022 / բացահայտումներ, տիեզերք


Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի ժամանակով 05:00 նայեք երկնքին և կտեսնեք, թե ինչպես են արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակներ Վեներան և Յուպիտերը «մերձենում»: Մոլորակների «մերձեցումը» կարելի է դիտարկել երկու կիսագնդերում երկրի տարբեր ժամանակներում օր ու գիշեր։ Նման տեսարան չի կրկնվի մինչև 2039 թվականը։

Венера и Юпитер всю неделю сближались

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 291 | 30.04.2022 / աստղագիտություն, Յուպիտեր, Վեներա


Չինաստանը նախատեսում է Լուսնի շուրջ համաստեղություն ստեղծել ՝ մոլորակի մակերևույթի վրա որոշակի գործողություններ իրականացնելու և նավիգացիոն կապն ապահովելու համար: Փոքր խմբավորման առաջին արձակումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարի կամ 2024-ին։

Россия и Китай намерены обмениваться данными по исследованию Луны и дальнего космоса: Яндекс.Новости

Լուր / Տեսնել ավելին՝ Astronews Դիտումներ՝ 243 | 28.04.2022 / Տիեզերքի նվաճում, Լուսին, Չինաստան


Քենեդիի տիեզերական կենտրոնից ապրիլի 27-ին արևելյան ժամանակով առավոտյան 3:52-ին մեկնարկեց SpaceX Falcon 9-ը՝ 12 րոպե անց ուղեծիր դուրս բերելով չորս ամերիկացի և եվրոպացի տիեզերագնացների: Crew-4 առաքելությունը ղեկավարում է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Կյել Լինդգրենը՝ օդաչու Բոբ Հայնսի հետ։ NASA-ի տիեզերագնաց Ջեսիկա Ուոթկինսը և Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Սամանտա Քրիստոֆորետին առաքելության մասնագետներ են: Crew-4 անձնակազմը կայանում կմնա մինչև սեպտեմբեր:

Запуск экипажа-4

Լուր / Տեսնել ավելին՝ Space News Դիտումներ՝ 243 | 28.04.2022 / տիեզերական զբոսաշրջություն, spacex, Crew Dragon Endeavour

Երկիր վերադարձավ Crew Dragon Endeavour տիեզերանավը՝ ավարտելով չորս մասնավոր տիեզերագնացների Միջազգային տիեզերակայան հասցնելու 17-օրյա առաքելությունը։ Առաքելությունը ղեկավարել է Մայքլ Լոպես-Ալեգրիան՝ ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը։ Մեկ հաճախորդ՝ Լարի Քոնորը, օդաչու էր, իսկ մյուս երկուսը՝ Էյթան Սթիբբեն և Մարկ Փաթին, առաքելության մասնագետներ էին։

Լուր / Տեսնել ավելին՝ Space News | Դիտումներ՝ 290 | 26.04.2022 / Crew Dragon Endeavour, spacex, տիեզերական զբոսաշրջություն


Չինաստանը նախապատրաստում է պոտենցիալ վտանգավոր աստերոիդի ուղեծիրը փոխել կինետիկ իմպակտորի միջոցով՝ Մոլորակի պաշտպանության համակարգի ծրագրերի (CNSA) շրջանակներում: Չինաստանը մշակում է Մոլորակի պաշտպանության ծրագրիր և տեխնիկական հետազոտություններ կանցկացնի  համակարգերի մշակման բնագավառում ՝ Երկրին մոտեցող աստերոիդներից բխող սպառնալիքներին հակազդելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Space News | Դիտումներ՝ 317 | 25.04.2022 / Չինաստան, տիեզերական ծրագրեր

COSMIC GATE նախագծի շրջանակներում միջազգային գիտնականների խումբը կիրականացնի այլմոլորակային բանականության շուրջօրյա որոնումներ։ Մոնիթորինգային աշխատանքները տարվելու են հատուկ նշանակության աստղադիտակների միջոցով։ Միկրոալիքային ազդանշաններ որսացող 27 սարքավորում արդեն տեղադրվել են Նյու Մեքսիկոյի անապատում։

Լուր / Տեսնել ավելին՝ Universe Today | Դիտումներ՝ 238 | 19.04.2022 / այլմոլորակայիններ


ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունը, կարծես, հաստատել է այն պնդումը, որ Երկրի մթնոլորտ է մտել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս երկնաքարը։ Սակայն մյուս գիտնականները և NASA-ն դեռևս համոզված չեն:

Комета 2I/Borisov, второй известный межзвездный посетитель нашей Солнечной системы, наблюдалась Очень Большим Телескопом в Чили в 2019 году.

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 283 | 16.04.2022 / այլաշխարհային, աստղագիտություն, NASA


Երեք չինացի տայկոնավտները (տիեզերագնացները) ֆիզիկական լավ վիճակում են վեց ամիս տիեզերքում մնալուց և Երկիր վերադառնալուց հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 284 | 16.04.2022 / Չինաստան, Տիեզերագնացություն

Չինական «Շենչժոու 13» տիեզարանավն առանձնացել է «Տյանհե» հիմնական մոդուլից՝ 3 տայկոնավտներին (տիեզերագնացներին) ռեկորդային 183 օր ուղեծրում մնացուց հետո Երկիր հասցնելու համար։ 

Изображение Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 287 | 15.04.2022 / Տիեզերագնացություն, Չինաստան


Աստղաֆիզիկոսների միջազգային թիմն հայտնաբերել է տեսանելի տիզերքի օբյեկտ, որի գոյությունը մինչ օրս ենթադրում էր միայն տեսական մակարդակներում: Գիտնականներն այն նկարագրում են որպես փոշու խիտ զանգված, որի մեջ միավորված են Գալակտիկայի և քվազարի բնութագրերը: Ըստ գիտնականների՝ այս օբյեկտը առաջացել է Մեծ պայթյունից հետո։

 Фото: iStock

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 290 | 15.04.2022 / տիեզերք, Մեծ պայթյուն

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է Երկրից տեսանելի ամենահեռավոր Earendel աստղը: Փորձագետների գնահատականներով՝ հայտնաբերված աստղը առնվազն 50 անգամ մեծ է Արևի զանգվածից միլիոնավոր անգամներ ավելի պայծառ է, ինչը նրան դարձնում է մարդկությանը հայտնի ամենազանգվածային աստղերից մեկը:

Телескоп Hubble обнаружил самую удаленную от Земли обозримую звезду

Լուր / Տեսնել ավելին՝ Mir24.tv | Դիտումներ՝ 321 | 13.04.2022 / աստղեր

Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացների պարգևատրման արարողության ժամանակ։
«Կշարունակենք ստեղծել նոր սերնդի տրանսպորտային տիեզերանավ, ինչպես նաև միջուկային տիեզերական էներգետիկայի տեխնոլոգիաներ։ Անկասկած այս ասպարեզում ունենք միանգամայն հստակ առավելություններ», - ընդգծել է Պուտինը։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 284 | 12.04.2022 / Վլադիմիր Պուտին, տիեզերական տեխնոլոգիաներ, «Լուսնային ծրագիր», տիեզերական ծրագրեր

1 2 »
ԴԵՊԻ ՎԵՐ