07:58, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։  Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 259 | 04.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Ալեքսեյ Երխով, Ուկրաինական ճգնաժամ


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ուկրաինացի արմատականների հանցագործության նպատակը խաղաղ բանակցությունները ձախողելն է: «2022 թվականի ապրիլի 4-ին ՌԴ-ն խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Բուչա քաղաքում ուկրաինացի զինվորականների և արմատականների սադրանքի կապակցությամբ։ «Կիևի ռեժիմի» հերթական հանցագործության իմաստը խաղաղ բանակցությունների ձախողումն ու բռնության սրումն է»:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 278 | 04.04.2022 / խաղաղ բանակցություններ, Ուկրաինական ճգնաժամ, Մարիա Զախարովա


Վաշինգտոնը խախտել է Սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվային տրված ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումները։ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական բլոկի փլուզումն ընկալել է որպես իր հաղթանակ և նոր աշխարհակարգի սկիզբ, որտեղ նրանք գերիշխելու են: Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման այդ իրադարձություններն անվանել է «պատմության ավարտ»։ Հետագայում ԱՄՆ-ն խախտել է հետխորհրդային Ռուսաստանին տված իր բոլոր խոստումները: Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի ռուսական ազդեցության ոլորտների վրա ոտնձգությունների փորձերը կողմերի միջև կոնֆլիկտային իրավիճակի պատճառ են դարձել:

Լուր / Դիտումներ՝ 345 | 04.04.2022 / ՆԱՏՕ, Ֆրենսիս Ֆուկույամա

«Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ «Ռոսկոսմոսը» չի համագործակցի այն երկրների հետ, որոնք Կիևին զենք են մատակարարում և Ուկրաինային քաղաքական աջակցություն են ցուցաբերում»:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 274 | 04.04.2022 / «ոչ բարեկամ երկրներ», Դմիտրի Ռոգոզին, «Ռոսկոսմոս»

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասում է, որ «Կիևն ավելի իրատեսական է դարձել չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի հարցում, սակայն պայմանագիրը դեռ պատրաստ չէ «վերևների հանդիպման» համար»։

Մեջբերում / Դիտումներ՝ 263 | 03.04.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Վլադիմիր Մեդինսկի

Մոսկվայում անցորդները նկարահանել են թոշակառու տատիկին Հաղթանակի դրոշով միակնանու վրա։ Տեսանյութում երևում է անցորդների արձագանքը: Ոմանք ծիծաղում են, իսկ մյուսները տեղի ունեցածը հեռախոսով լուսանկարում:

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ moslenta | Դիտումներ՝ 302 | 02.04.2022 / Մոսկվա


ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին «Ամբռոզետի» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Ջենտիլոնին նշել է, որ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ ՏԱՍՍ | Դիտումներ՝ 259 | 02.04.2022 / եմ, Ռուսաստան, ԵՄ-Ռուսաստան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հնդկաստան։ Հրաժարվելով մասնակցել պատժամիջոցների պատերազմին և այս տարվա մարտին 4 անգամ մեծացնելով ռուսական նավթի գնումները՝ Հնդկաստանը ուղիներ է փնտրում հարվածի տակից դուրս բերելու Մոսկվայի հետ համագործակցությունը։ Դելիում Սերգեյ Լավրովի բանակցությունների թեմաներից մեկը SWIFT-ին այլընտրանքային վճարումների նոր համակարգի ստեղծման հեռանկարն է, որը թույլ կտա հաշվարկներ կատարել ռուփիով և ռուբլիով:

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 258 | 02.04.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Սերգեյ Լավրով

Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 509 | 01.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, բանակցություններ

Ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Ըստ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝  հրդեհի հետևանքով տուժել է պահեստի երկու աշխատակից, որոնք արդեն ստացել են առաջին բուժօգնություն։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 298 | 01.04.2022 / հրդեհ, ավիահարվածներ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Նյու Դելիորի շրջանակներում վաղը բանակցություններ տեղի կունենան Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ս. Ջայշանկարի հետ: Լավրովին կընդունի նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 281 | 31.03.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Սերգեյ Լավրով

Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի, ապրիլի 1-ից Ռուսաստանի «ոչ բարեկամ» երկրների ընկերությունները գազ գնելու համար պետք է ռուսական բանկում ռուբլու հաշիվ բացեն։ 

Լուր / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 281 | 31.03.2022 / Վլադիմիր Պուտին, հակապատժամիջոցներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում չի համաձայնել ռուբլով գազի դիմաց հաշվարկների առաջարկված սխեմայի հետ և գրավոր պարզաբանումներ է խնդրել։ Բացի դա, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՌԴ գազի համար վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով, վճարումները կփոխանցվեն Գազպրոմբանկին:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 263 | 31.03.2022 / Ռուսաստան-Գերմանիա, Վլադիմիր Պուտին, Գերմանիա, Օլաֆ Շոլց

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը օրինագիծ է մշակել, որով արգելվում է պայմանագրերում  նշել ապրանքի արժեքը՝ հաշվարկված արտարժույթով կամ համաշխարհային ապրանքային ինդեքսներով։ Նախաձեռնությունն այս կարող է հանգեցնել արտադրանքի կանխավճարը ամբողջությամբ վճարելուն և երկարաժամկետ պայմանագրերից հրաժարվելուն: Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունն արդեն հավանության է արժանացրել օրինագիծը:

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 273 | 31.03.2022 / արտարժույթ, Ռուսաստան


Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 237 | 30.03.2022 / Հարավային Օսիա, Անատոլիյ Բիբիլով, Օսիա

«Ուկրաինական կողմը սկսել է ձևակերպել և թղթին հանձնել  իր դիրքորոշումը։ Մնացած հարցերում առայժմ, առաջընթաց չենք կարող արձանագրել։ Դեռ շատ աշխատանքներ կան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета | Դիտումներ՝ 275 | 30.03.2022 / Դմիտրի Պեսկով, Ուկրաինա, Ռուսաստան

Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է միջազգային տրիբունալ հրավիրել ուկրաինացի ազգայնականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ավելի վաղ Ուկրաինայում Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կոչ է անում ամբողջությամբ հետաքննել տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները կրակում են գերեվարված ռուս զինվորների ոտքերին:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 244 | 30.03.2022 / Մաթիլդա Բոգներ, Միխայիլ Շերեմետն, Պատերազմական հանցագործություններ


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկում է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական երկրն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար։ Իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: Եթե ուզում ես գազ ստանալ՝ փնտրիր ռուբլի։ Մեր երկրին ձեռնտու է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութ, հացահատիկ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտանյութ…Պատժամիջոցների քաղաքականությամբ, փորձելով մեկուսացնել մեզ, դո՛ւք մեկուսացաք», – գրել է նա։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 278 | 30.03.2022 / Վյաչեսլավ Վոլոդին, հակապատժամիջոցներ

Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն էժանացել Է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Սկսել են էժանանալ նաև կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Մասնավորապես, նվազել են առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաև սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը: 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 266 | 30.03.2022 / ապրանքներ, գներ

«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները  ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը և զարգացման կայուն միտումը»,- այսօր հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ՌԴ համապաշտոնյա Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: Լավրովը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների և Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին։

Министр иностранных дел РФ Сергей Лавров и министр иностранных дел Китая Ван И - РИА Новости, 1920, 30.03.2022

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 299 | 30.03.2022 / Վան Ի, Սերգեյ Լավրով, ռուս-չինական
« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ