14:06, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Զգուշացե՛ք «թաքնված» աղից: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրապարակելով լուսանկար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Թերթ.am | Դիտումներ՝ 293 | 02.04.2022 / Առողջապահության նախարարություն


Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ավելի քան 422 հազար դեպք, որից 410 հազար 80-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով: Մեկ օրում կատարվել է 2145 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 318 | 02.04.2022 / կորոնավիրուս

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առկա իրավիճակի վերաբերյալ։ Ըստ հայտարարության՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Երևանի քաղաքապետարան | Դիտումներ՝ 317 | 02.04.2022 / դպրոց


«Ազգային հերոսի» կոչմանն արժանացած Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել, դեռևս հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեին առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածի։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 297 | 31.03.2022 / Հակակոռուպցիոն կոմիտե, ձերբակալություններ


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը։ Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 341 | 26.03.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 325 | 24.03.2022 / խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

Լուր / Տեսնել ավելին՝ Parliament.am | Դիտումներ՝ 242 | 23.03.2022 / օրենքի նախագիծ, սահմանափակումներ, ԱԺ, կրկես


Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Միջինքը։ Այս օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 295 | 23.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

« 1 2 3 4
ԴԵՊԻ ՎԵՐ