12:03, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

Лучше меня только Марадона". Ибрагимович высказался о своем таланте и феномене Роналдо | Спортивный портал Vesti.kz

Լուր / Տեսնել ավելին՝ Championat.com | Դիտումներ՝ 245 | 26.04.2022 / Զլատան Իբրահիմովիչ, ֆուտբոլ, Ա Սերիա


Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:

 

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:

Опубликовано Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia Среда, 20 апреля 2022 г.
Լուր / Տեսնել ավելին՝ Բռնցքամարտի ֆեդերացիա | Դիտումներ՝ 296 | 20.04.2022 / Բռնցքամարտի ֆեդերացիա, բռնցքամարտ


Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը  5:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիին և 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, նույն 5:0 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավային: Եզրափակիչում Էրիկը կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արեսը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Բռնցքամարտի ֆեդերացիա | Դիտումներ՝ 215 | 20.04.2022 / բռնցքամարտ, Բռնցքամարտի ֆեդերացիա

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է: «Մեծագույն ցավ է, որը կզգա ուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է ֆուտբոլիստը: Ռոնալդուն և Ջորջինան ունեցել են երկվորյակների՝ տղա և աղջիկ։

У Криштиану Роналду умер новорожденный сын, дочка выжила

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 277 | 19.04.2022 / Կրիշտիանու Ռոնալդու

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այժմ ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որոնք ավարտին կհասցվեն այս ամառ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bombardir | Դիտումներ՝ 226 | 13.04.2022 / Հայաստանի ազգային հավաքական, Էդուարդ Բագրինցև

Այսօր՝ ապրիլի 13-ին հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայ կիսաեզրափակիչի ևս երկու մասնակից։ 1/4-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում կմրցեն «Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլ» - «Բենֆիկա» զույգերը։ Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։ Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Տեղեկություն / Դիտումներ՝ 255 | 13.04.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը: ՀՖՖ-ն սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումովընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 239 | 12.04.2022 / Հայաստանի հավաքական


Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 231 | 12.04.2022 / Ֆուտզալ, Հայաստանի հավաքական


Ուկրաինացի գրոսմայստերներ Մարիա և Աննա Մուզիչուկ քույրերը  չեն պաշտպանել ռուսաստանցի և բելառուս գործընկերներին ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու կոչը: Դրա համար նրանք հեռացվել են Լվովի մարզային շախմատային ֆեդերացիայից։ Ռուսաստանում դրական են ընդունել մարզուհիների որոշումը։ Գրոսմայստեր Սերգեյ Շիպովը կարծում է, որ նրանք ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ՝ չխառնելով սպորտը քաղաքականության հետ։ 

«Не хотят включаться в травлю»: украинские шахматистки сёстры Музычук отказались подписать антироссийское письмо

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 283 | 09.04.2022 / ՖԻԴԵ, Մուզիչուկ քույրեր, սպորտ և քաղաքականություն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ծրագրում է Աշխարհի առաջնության մրցաշարի անցկացման եռամյա ցիկլ սահմանել: Ենթադրվում է մրցաշարերի հատուկ հերթականություն։ Առաջին տարում թարմացված ակումբային Աշխարհի առաջնությունը կանցկացվի ամռանը, երկրորդ ամառը տրվելու է մայրցամաքային մրցումներին (Եվրոպայի, Աֆրիկայի առաջնություններ և այլն), իսկ երրորդ տարին՝ Աշխարհի առաջնությանը։ Բոլոր փոփոխությունները դիտարկվում են 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

Video referees to be used during 2018 FIFA World Cup, says president Gianni Infantino

Լուր / Տեսնել ավելին՝ Sports Brief | Դիտումներ՝ 253 | 08.04.2022 / ՖԻՖԱ, Ջանի Ինֆանտինո, ԱԱ


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2023 թվականի մեծահասակների և 2024 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը: 
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հաջորդ տարի կանցկացվի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: UWW-ն նաև հաստատել է, որ 2024 թվականի ըմբշամարտի  Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Բաքվում: 

                               

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ UWW | Դիտումներ՝ 253 | 07.04.2022 / Բաքուն, ըմբշամարտ

Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Տանտերերի կազմում գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսը» է նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

Լուր / Տեսնել ավելին՝ Armsport | Դիտումներ՝ 241 | 07.04.2022 / Հովհաննես Համբարձումյան

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի Մատիաս Բլյուբաում:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 260 | 07.04.2022 / Գաբրիել Սարգսյան, Եվրոպական առաջնություններ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ներկայացուցիչը հայտնել է, որ եթե ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը շարունակի խախտել կազմակերպության էթիկայի կանոնները, ապա նրա դեմ կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել։ Նշենք, որ ՖԻԴԵ-ն 6 ամսով որակազրկել էր Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը հրապարակայնորեն աջակցելու համար՝ շախմատային թագի հավակնորդին զրկելով մրցաշարում հանդես գալուց։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 269 | 06.04.2022 / ՖԻԴԵ, Սերգեյ Կարյակին


ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։

yskgjt.com: Sergio Ramos Frisur 2015 | Sergio ramos, Sergio ramos haircut 2017, Real madrid captain

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Sports.ru | Դիտումներ՝ 256 | 05.04.2022 / ՊՍԺ, Ժերոմ Ռոտեն, Սերխիո Ռամոս

«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն արդեն այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։ Այո, նա կարող է գոլ խփել, բայց մյուս թիմին ավելին է պետք, պետք են երիտասարդ, «սոված» խաղացողներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ երկու-երեք տարիներին առաջընթաց ունենա»,-  ասել է թիմի նախկին խաղացող Ուեյն Ռունին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky Sports | Դիտումներ՝ 257 | 05.04.2022 / Ուեյն Ռունի, Կրիշտանու Ռոնալդո, «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 280 | 03.04.2022 / հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Եվրոպայի առաջնություն, Մալխաս Ամոյան


«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո 72 միավորով շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» (70)` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Ուոթֆորդը» 22 միավորով 18-րդն է։

«Լիվերպուլ» 2-0 «Ուոթֆորդ»

Գոլը՝ 1-0՝ Ժոտա՝ 22, 2-0՝ Ֆաբինյո՝ 89 11մ.

Լուր / Դիտումներ՝ 294 | 02.04.2022 / «Լիվերպուլ», ԱՊԼ, «Ուոթֆորդ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) մարտ ամսվա լավագույն մարզիչ: Պրեմիեր լիգայի մարտյան չորս խաղերում 40-ամյա իսպանացու գլխավորությամբ «Արսենալը» տարել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն:

Arteta earns March's Barclays Manager of the Month award

Լուր / Տեսնել ավելին՝ Premierleague | Դիտումներ՝ 292 | 01.04.2022 /


ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Այժմ այն գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ առաջ անցնելով Բելգիայից, որը երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է մնացել՝  92-րդ հորիզոնական։

Լուր / Տեսնել ավելին՝ FIFA | Դիտումներ՝ 250 | 01.04.2022 / Բրազիլիա, ՖԻՖԱ
« 1 2 3 4 »
ԴԵՊԻ ՎԵՐ