Չեմպիոնների լիգայի առաջին տուրում իտալական «Նապոլին» 4-1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Լեհ Զելինսկիի դուբլին, կամերունցի Զամբո-Անգիսայի և արգենտինացի Սիմեոնեի գոլերին Անգլիայի փոխչեմպիոնից պատասխանեց կոլումբացի Դիասը: Խաղի 18-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Օսիմխենի 11 մետրանոց հարվածը հետ մղեց «Լիվերպուլի» դարպասապահը: Գոլերը՝ Զելինսկի 5, 47, Զամբո-Անգիսա 31, Սիմեոնե, 44 - Դիաս 49
|