15:28, 08.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Սիթիի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Հոլանդը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Դիաշը:

«Սևիլիա» 0։4 «Մանչեսթեր Սիթի»

Գոլերը՝ Հոլանդ 20, Ֆոդեն 58, Հոլանդ 67, Դիաշ 92 

Լուր / Դիտումներ՝ 332 | 07.09.2022 / «Մանչեսթեր սիթի», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Սևիլիա»


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Գերմանիայում անակնկալ պարտություն կրեց «Լայպցիգը»: Գերմանական ակումբը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Շախտյորին»: Ուկրաինական թիմը առաջին խաղակեսում խփեց 1 գոլ, իսկ 2-րդ խաղակեսում ևս 3 գոլ խփեց բաց թողնելով 1-ը:

«Լայպսիգ» 1-4 «Շախտյոր»

Գոլերը՝ Սիմական 57 - Շվեդ 16, 58, Մուդրիկ 76, Տրաորե 85

Լուր / Դիտումներ՝ 304 | 07.09.2022 / Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Լայպցիգ», «Շախտյոր»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» Շոտլանդիայում 3:0 հաշվով հաղթեց «Սելթիկին»: Գոլերի հեղինակ դարձան Լուկա Մոսդրիչը, Ժունիորը և Ազարը:

«Սելթիկ» 0-3 «Ռեալ»

Գոլերը՝ Ժունիոր 56, Մոդրիչ 60, Ազար 77

Լուր / Դիտումներ՝ 263 | 07.09.2022 / «Սելթիկ», ՉԼ, Չեմպիոնների լիգա, «Ռեալ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղի առաջին կեսում երկու գոլի հեղինակ դարձավ Մբապեն, իսկ երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատեց Մաքքեյնին:

ՊՍԺ 2-1 «Յուվենտուս»

Գոլերը՝ Մբապե 5, 22 - Մաքքեյնի 53

Լուր / Դիտումներ՝ 270 | 07.09.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա, ՊՍԺ, «Յուվենտուս»


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մաքքաբիին»: 2-րդ խաղակեսի մեկնարկային 15 րոպեների ընթացքում աչքի ընկան Սիլվան և Գրիմալդոն:

«Բենֆիկա» 2։0 «Մաքքաբի»

Գոլերը ՝ Սիլվա 50, Գրիմալդո 54

Լուր / Դիտումներ՝ 279 | 07.09.2022 / Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Բենֆիկա», «Մաքքաբի»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Առաջին խաղակեսում աչքի ընկան Ռոյսը և Գերեյրուն, իսկ երկրորդ կեսում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բելինգհեմը:

«Բորուսիա» 3 - 0 «Կոպենհագեն»

Գոլերը՝ Ռոյս 35, Գերեյրու 42, Բելինգհեմ 83

Լուր / Դիտումներ՝ 247 | 06.09.2022 / «Բորուսիա» Դ., «Կոպենհագեն», Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Խաղի միակ և հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Օրշիչը:

«Դինամո» Զ. 1։0 «Չելսի»

Գոլը՝ Օրշիչ 13

Լուր / Դիտումներ՝ 268 | 06.09.2022 / Չեմպիոնների լիգա, «Դինամո» Զ., «Չելսի»


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեծ ներդրում է ունեցել, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկարաձգի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և չհեռանա «Ռեալ»։ «ՊՍԺ-ի հետ չես հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ Մադրիդի «Ռեալը» 13 անգամ հաղթել է այս մրցաշարում։ Թող սա լինի քո ամենամեծ մարտահրավերը»,- ասել է Սարկոզին ֆուտբոլիստին։ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 46 խաղ, դարձել 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

PSG : Nicolas Sarkozy est intervenu pour la prolongation de Kylian Mbappé

Լուր / Տեսնել ավելին՝ bfmtv.com Դիտումներ՝ 311 | 25.05.2022 / «Ռեալ», Նիկոլա Սարկոզի, ՊՍԺ, Կիլիան Մբապե

«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։ Մխիթարյանի տրանսֆերին հավակնում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը՝ «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը», ինչպես նաև Ա սերիայի ներկայացուցիչ «Նապոլին»: Իր հերթին «Ռոման» երկու տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

Լուր / Տեսնել ավելին՝ Shantnews.am Դիտումներ՝ 285 | 19.05.2022 / «Նապոլի», «Տոտենհեմ», Հենրիխ Մխիթարյան, «Ինտեր», «Ասթոն Վիլլա»


Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Home of Football Դիտումներ՝ 271 | 06.05.2022 / լավագույն գոլեր

Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ Դիտումներ՝ 293 | 03.05.2022 / Չեմպիոնների լիգա, Արթուր Ազարյան, «Մանչեսթեր սիթի», ՈւԵՖԱ, «Ռեալ» Մադրիդ

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

Лучше меня только Марадона". Ибрагимович высказался о своем таланте и феномене Роналдо | Спортивный портал Vesti.kz

Լուր / Տեսնել ավելին՝ Championat.com | Դիտումներ՝ 234 | 26.04.2022 / Զլատան Իբրահիմովիչ, ֆուտբոլ, Ա Սերիա


Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է: «Մեծագույն ցավ է, որը կզգա ուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է ֆուտբոլիստը: Ռոնալդուն և Ջորջինան ունեցել են երկվորյակների՝ տղա և աղջիկ։

У Криштиану Роналду умер новорожденный сын, дочка выжила

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 267 | 19.04.2022 / Կրիշտիանու Ռոնալդու

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այժմ ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որոնք ավարտին կհասցվեն այս ամառ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bombardir | Դիտումներ՝ 218 | 13.04.2022 / Հայաստանի ազգային հավաքական, Էդուարդ Բագրինցև

Այսօր՝ ապրիլի 13-ին հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայ կիսաեզրափակիչի ևս երկու մասնակից։ 1/4-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում կմրցեն «Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլ» - «Բենֆիկա» զույգերը։ Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։ Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Տեղեկություն / Դիտումներ՝ 246 | 13.04.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը: ՀՖՖ-ն սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումովընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 231 | 12.04.2022 / Հայաստանի հավաքական


Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 221 | 12.04.2022 / Ֆուտզալ, Հայաստանի հավաքական


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ծրագրում է Աշխարհի առաջնության մրցաշարի անցկացման եռամյա ցիկլ սահմանել: Ենթադրվում է մրցաշարերի հատուկ հերթականություն։ Առաջին տարում թարմացված ակումբային Աշխարհի առաջնությունը կանցկացվի ամռանը, երկրորդ ամառը տրվելու է մայրցամաքային մրցումներին (Եվրոպայի, Աֆրիկայի առաջնություններ և այլն), իսկ երրորդ տարին՝ Աշխարհի առաջնությանը։ Բոլոր փոփոխությունները դիտարկվում են 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

Video referees to be used during 2018 FIFA World Cup, says president Gianni Infantino

Լուր / Տեսնել ավելին՝ Sports Brief | Դիտումներ՝ 243 | 08.04.2022 / ՖԻՖԱ, Ջանի Ինֆանտինո, ԱԱ


Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Տանտերերի կազմում գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսը» է նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

Լուր / Տեսնել ավելին՝ Armsport | Դիտումներ՝ 234 | 07.04.2022 / Հովհաննես Համբարձումյան

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։

yskgjt.com: Sergio Ramos Frisur 2015 | Sergio ramos, Sergio ramos haircut 2017, Real madrid captain

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Sports.ru | Դիտումներ՝ 247 | 05.04.2022 / ՊՍԺ, Ժերոմ Ռոտեն, Սերխիո Ռամոս
« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ