04:56, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հինգշաբթի. 16 մայիս։ Տարվա 137-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 228 օր։ Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:

Մայիսի 16-ին արևային 2-րդ ամսվա 29-րդ օրն է։ 29-րդ արևային օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։

Մայիսի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։ Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս: Լուսինը Կույս համաստեղությունում է։ Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 71 | 16.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 16 մայիս


1973 - Ամերիկացի կանայք որոշեցին հետ չմնալ տղամարդկանցից և հենց այդ օրը լույս տեսավ ամերիկյան Playboy ամսագրի կանանց տարբերակը` Playgirl-ը: 1940 - Ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։ 1935 - Շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։ 1930 - Ամերիկուհի Էլեն Չերչը դարձավ օդանավում առաջին ուղեկցորդուհին: 1928 - «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։ 1910 - Առաջին խաղն անցկացրեց Իտալիայի ֆուտբոլի հավաքականը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 45 | 15.05.2024 / 15 մայիս, Պատմության այս օրը

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Պատրիս Էվրան, Ռիմաս Կուրտինայտիսը, Փիրս Բրոսնանը, Մաքս Ֆրիշը, Միխաիլ Բուլգակովը, Պիեռ Կյուրին, Կլաուդիո Մոնտեվերդին, Բուդդան:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 57 | 15.05.2024 / 15 մայիս, Նշանավոր ծնունդներ


2000 - Գիշերը անհայտ անձինք հարձակվում են լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի տան վրա։ 2000 - Ազգային Ժողովի երկրապահները լքում են «Միասնություն» դաշինքը, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Հայաստանի վարչապետ։ 1999 - Վանաձոր այցելած «Միասնություն» դաշինքի լիդեր Կարեն Դեմիրճյանը վանաձորցիներին խոստանում է, որ Ազգային Ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում ինքը վերացնելու է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ 1997 - Գերագույն Դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող երկու հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 38 | 15.05.2024 / 15 մայիս, Պատմության հայկական օրը

Մայիսի 15-ը Ընտանիքի, Կլիմայի, Խղճի համոզմունքի պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողի, Վիրտուալ օգնականի, Կենգուրուի խնամքի մասին իրազեկման, 
Տուբերո սկլերոզի իրազեկման, Քրդերենի օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 41 | 15.05.2024 / մայիսի 15, Բոլոր տոները

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում Տոտենհեմն ընդունել էր Մանչեսթեր Սիթիին։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը։ Հանդիպման վերջնամասում նորվեգացին դարձավ դուբլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։

Տոտենհեմը 63 միավորով մնաց 5-րդ տեղում և կորցրեց լավագույն քառյակում հայտնվելու շանսը։

Մանչեսթեր Սիթին 88 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 1 տուր առաջ 2 միավորով գերազանցում է Արսենալին։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 43 | 15.05.2024 / Տոտենհեմ, Մանչեսթեր Սիթի, ԱՊԼ

Չորեքշաբթի. 15 մայիս։ Տարվա 136-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 229 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:

Մայիսի 15-ին արևային 2-րդ ամսվա 28-րդ օրն է։ 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։

Մայիսի 15-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։ 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:

Լուսինը Առյուծ համաստեղությունում է։ Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 47 | 15.05.2024 / 15 մայիս, Հորոսկոպների համադրություն


1998 - Associated Press գործակալությունը նշեց իր 150-ամյակը։ 1948 - Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։ 1924 - Անգլիայի Լորդերի պալատը սկսեց քննարկել վարորդական իրավունքի համար երկրում քննություններ մտցնելու մասին առաջարկը։ 1853 - ԱՄՆ-ում արտոնագրվեց խտացրած կաթը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 56 | 14.05.2024 / Պատմության այս օրը, 14 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Ալյոշան, Սարբելը, Մարկ Ցուկերբերգը, Քեյթ Բլան­շե­թը, Թիմ Ռոթը, Պատրիկ Բրուելը, Ջորջ Լուկասը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 52 | 14.05.2024 / 14 մայիս, Նշանավոր ծնունդներ

2002 - Վանո Սիրադեղյանը գրում է. «Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին  (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»: 1999 - Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը Ազգային օպերայի դահլիճում հանդիպում են ուսանողության հետ։ 1999 - Ղարաբաղի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք դրեց։ 1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 42 | 14.05.2024 / Պատմության հայկական օրը, 14 մայիս


Մայիսի 14-ը Ֆրիլանսերի, «Վազելինի» ծննդյան,Պորտապարի համաշխարհային, Անվճար կոմիքսների, Առևտրի արդարության համաշխարհային, Չվող թռչունների համաշխարհային, Բաքֆաստի օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 49 | 14.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 14

Երեքշաբթի. 14 մայիս։ Տարվա 135-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 230 օր։ Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:

Մայիսի 14-ին արևային 2-րդ ամսվա 27-րդ օրն է։ Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը:

Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական

Արևածագ՝ 5:46, արևամուտ՝ 20:09։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:23 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։ 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:

Լուսինը Առյուծ համաստեղությունում է։ Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 43 | 14.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 14 մայիս

2003 - Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ 20 դոլարանոց նոր թղթադրամի շնորհանդեսը։ 1992 - Ամերիկացի 3 աստղագնաց բաց տիեզերքում միաժամանակ մնացին 8 Ժամ 29 րոպե։ 1981 - Թուրք ահաբեկիչ Մահմեդ Ալի Աղջան Հռոմի Ս. Պողոս հրապարակում մահափորձ է կատարում Հովհաննես Պողոս II Պապի վրա: 1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավտոարշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։ 1930 - Սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։ 1637 - Մահափորձերից խուսափելու համար, կարդինալ Ռիշելիեն հրամայեց սնվելիս օգտագործվող բոլոր դաշույնների ծայրերը կլորացնել։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 47 | 13.05.2024 / 13 մայիս, Պատմության այս օրը


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Ռոբերտ Թոմաս Փեթինսոնը, Ռոնի Դին Քոլմենը, Մաշա Ռասպուտինան, Դենիս Քիթ Ռոդմանը, Սթիվի Ուանդերը, Յոզեֆ Նադլերը, Մոդեստ Չայկովսկին, Ալֆոնս Դոդեն:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 51 | 13.05.2024 / 13 մայիս, Նշանավոր ծնունդներ

2021 - Ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ 2021 - Վարչապետի ԺՊ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: 1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 74 | 13.05.2024 / 13 մայիս, Պատմության հայկական օրը

Մայիսի 13-ը Ճարտարագետների համաշխարհային, Թվային գրագիտության, Մարզական կողմնորոշման, Հումուսի միջազգային, Խատուտիկի, Տեքստիլ ճարմանդի ծննդյան օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 68 | 13.05.2024 / մայիսի 13, Բոլոր տոները


Երկուշաբթի. 13 մայիս։ Տարվա 134-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 231 օր։ 

Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:

Մայիսի 13-ին արևային 2-րդ ամսվա 26-րդ օրն է։ 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է: Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 52 | 13.05.2024 / 13 մայիս, Հորոսկոպների համադրություն

2006 - Իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով տեղի են ունենում ազերիների զանգվածային ցույցեր։ 1941 - Գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։ 1926 - «Նորվեգիա» դիրիժաբլը թռիչք կատարեց Երկիր մոլորակի Հյուսիսային բևեռի վրայով: 1871 - Օ. Բիսմարկը ընտրվում է Գերմանական կայսրության ռեյխսկանցլերի պաշտոնում: 1551 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։ 1815 - Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 58 | 12.05.2024 / Պատմության այս օրը, 12 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Վիեյրա Դա Սիլվա Մարսելոն, Ալինա Կաբաևան, Հու­սեյն Ռե­զա-­Զա­դենին, Սամանտա Մետիսը, Ջեյսոն Բիգզը, Սթիվեն Բոլդուինը, Էմիլիո Էսթևեզը, Խոսե Մարտինեսը, Քեթրին Հեփբորնը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 67 | 12.05.2024 / 12 մայիս, Նշանավոր ծնունդներ


2021 - «Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է անում հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին։ 2021 - Իսպանիայում պատգամավորներն ու սենատորները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ 2014 - Մինսկի խումբ, հրադադարի 20-ամյակին հանդիմանում է` «կողմերը պատրաստակամություն չեն հայտնում քաղաքական որոշումներ կայացնել` խաղաղության գործընթացում անհրաժեշտ առաջընթաց գրանցելու համար»։ 2009 - 1994-ի հրադադարի համաձայնագրից 15 տարի անց Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ գնալ և հասնել լիակատար հաշտեցման։ 2000 - Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում աջ ուժերը հայտարարում են, որ Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։ 2000 - Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ է նշանակում Հանրապետական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը։ 1994 - Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր: 1956 - Հրազդանի մեծ կամրջի հանդիսավոր բացումը (Երևան)։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 63 | 12.05.2024 / 12 մայիս, Պատմության հայկական օրը
« 1 2 3 4 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ