04:25, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Մայիսի 12-ը Բուժ­քույ­րե­րի, Ֆիբրոմիալգիայի մասին իրազեկման, Քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին իրազեկման, Հիվանդանոցների, Ոզնիների մշմշոցի, Բարձին թիկնած պոեմի օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 57 | 12.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 12

Կիրակի. 12 մայիս։ Տարվա 133-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 232 օր։ Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:

Մայիսի 12-ին արևային 2-րդ ամսվա 25-րդ օրն է։ 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։

Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։

Արևածագ՝ 5:48, արևամուտ՝ 20:07։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:19 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։ Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 61 | 12.05.2024 / 12 մայիս, Հորոսկոպների համադրություն

2000 - Ծնվեց Հնդկաստանի միլիարդերորդ բնակիչը։ 1996 - Էվերեստ բարձրանալիս զոհվում են ութ լեռնագնացներ։ 1991 - Շվեդական Roxette դուետի Joyride երգն ամերիկյան հիթ-շքերթում գրավում է առաջին տեղը։ 1960 - Իսրայելի հատուկ ծառայությունները Բուենոս Այրեսում բռնեցին նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանին։ 1949 - Ստեղծվում է առաջին Polaroid լուսանկարչական սարքը: 1949 - Սիամի թագավորությունը անվանափոխվում և դառնում է Թայլանդ։ 1928 - Նյու Յորքում սկսվեց աշխարհում առաջին կանոնավոր հեռուստահաղորդումների հեռարձակումը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 66 | 11.05.2024 / Պատմության այս օրը, 11 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Տիբո Կուրտուան, Ջովանի դոս Սանտոս Ռամիրեսը, Աբու Դիաբին, Անդրես Ինիեստան, Լետիցիա Կաստան, Գեորգի Շենգելայան, Ռիչարդ Ֆեյնմանը, Սալվադոր Դալին:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 70 | 11.05.2024 / Նշանավոր ծնունդներ, 11 մայիս


2002 - Սկսեց ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումը։ 2001 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ 1998-ի իշխանափոխությանը աջակցեցին արտաքին ուժերը, որպեսզի Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը դառնա Հայաստան Ադրբեջան հակամարտություն, հետևաբար, Տեր-Պետրոսյանի հրաժարականն անխուսափելի էր։ 1992 - Շուշիի հարցով ՄԱԿ-ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղում Անվտանգության խորհրդին. 1991 - ՀՀ ԳԽ և նախարարների խորհրդի ընդունած համատեղ հայտարարությունում արձանագրվում էր, որ Հայաստանի տարածքում իրականացված ագրեսիայի զոհ է դարձել հանրապետության 24 քաղաքացի, 104 հոգի առևանգվել է խորհրդային զորքերի կողմից և տարվել տարբեր ուղղություններով: 1918 - Սկսվեց Բաթումի խորհրդաժողովը Թուրքիայի և Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարության միջև:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 59 | 11.05.2024 / Պատմության հայկական օրը, 11 մայիս

Մայիսի 11-ը Աստղագիտության, Եսամոլության իրազեկման, Կանանց հետազոտությունների, Անվաչմշկելու, Արդուկած քուղերի օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 60 | 11.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 11

«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հայտարարություն է տարածել «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» խորհրդի և ներկա վիճակի մասին։  «Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն հակահայկական ռեժիմի քաղաքականության և գործողությունների հետ՝ ի հակակշիռ գործող կաբինետի վարչական և ուժային ռեսուրսի, պետք է ընտրեն մեկ միասնական առաջնորդ և վստահեն նրան ՝ պաշտպանելու հայ ժողովրդի շահերը:

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը առաջարկում են որպես հայ ժողովրդի նոր ներկայացուցչի ընտրության հարթակ օգտագործել իրենց նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» մեխանիզմը:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 74 | 11.05.2024 / Բագրատ արքեպիսկոպոս, հանրային տրիբունալ, Նիկոլ Փաշինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ


Շաբաթ. 11 մայիս։ Տարվա 132-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 233 օր։ Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:

24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։

Մայիսի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։ Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է։ Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 74 | 11.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 11 մայիս

Արդեն երկու օր է սահմանազատումը Կիրանցում սառեցվել է։ Այս մասին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը՝ նշելով, որ 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է։ «Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը»,- ասել է նա ու ներկայացրել, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram Դիտումներ՝ 72 | 10.05.2024 / սահմանազատում


Օրինակարգ ընտրված Փաշինյանի օրինակարգությունն ավարտվել է Արցախի հանձնումով, որով նրա՝ Արցախի անվտանգության մասին նախընտրական խոստումները, որ նաև կառավարության ծրագրի մեջ են մտել, կրկին աղետաբեր սուտ դուրս եկան...

Փաշինյանի օրինակարգ ընտրված վարչապետի մասին դրույթը վերաբերում է 2021 թվականին, բայց ոչ երբերք 2023-ին, 2024-ին, առավել ևս՝ այս օրերին...

ՔՊ-ականների՝ ի պաշտպանություն Փաշինյանի օրինակարգության ֆլեշմոբը, հիմնազուրկ պղպջակ է։

Արմեն Գևորգյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 67 | 10.05.2024 / Նիկոլ Փաշինյան, ՔՊ, Արմեն Գևորգյան

Կարմիր բերետավորներները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամներին։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀՄ Դիտումներ՝ 61 | 10.05.2024 / Տավուշը հանուն հայրենիքի, ՀՄՄ


2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը: 2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթնան։ 1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը։ 1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան: 1956 - ԽՍՀՄ-ում հանվեց ավագ դասարանցիների ուսման վարձը։ 1940 - Ուինսթոն Չերչիլը ընտրվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ: 1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 55 | 10.05.2024 / Պատմության այս օրը, 10 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Վլադիսլավ Լիստևը, Մարինա Վլադին, Վլադիմիր Թաթոսովը, Ֆրեդ Ասթերը, Դմիտրի Տյոմկինը, Կառլ Բարթը, Թոմաս Լիպտընը, Կացուշիկա Հոկուսային, Ջոն Ուիլքս Բուտը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 50 | 10.05.2024 / Նշանավոր ծնունդներ, 10 մայիս


2021 - Հայաստանի հետ սահմանին Իլհամ Ալիևը ռազմական օդանավակայան է բացում Նախիջևանում։ 2018 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելք է առաջարկում վտանգավոր իրավիճակից։ 2011 - Էմմին ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում, չանցավ եզրափակիչ: 2007 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Գիշերը՝ ժամը 3:00-ին «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր Լևոն Գուլյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 53 | 10.05.2024 / 10 մայիս, Պատմության հայկական օրը

Մայիսի 10-ը Հանուն առողջության շարժման, Գայլախտի, Մայր օվիկիանոսի, Վաշինգտոնի, Ճարպակերպերի, Ծովախեցգետինների, Լյարդի և սոխի, Սենյակը կարգի բերելու, Մեկ օր ոտաբոբիկ, Ողջ գիշեր արթուն մնալու օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 60 | 10.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 10

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բայերը ընդունել էր Ռոմային։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հռոմը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը՝ 2 անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։ 82-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջանլուկա Մանչինին դարձավ ինքնագոլի հեղինակ։ 90+7-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Ստանիշիչը։

Լևերկուզենի Բայերը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Բայերը եզրափակիչում կխաղա Ատալանտայի հետ։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում, Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 58 | 10.05.2024 / Միայն գոլեր, Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ատալանտան ընդունել էր Մարսելին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով (առաջին խաղը՝ 1։1)։ Ատալանտան եզրափակիչում կխաղա Բայերի հետ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում՝ Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 47 | 10.05.2024 / Մարսել, Ատալանտա, Եվրոպայի լիգա

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսն» ընդունել էր Աստոն Վիլլային։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով (առաջին խաղը՝ 4։2)։

Հունական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաբին, որն առաջին խաղում հեթ-տրիկ էր գրանցել։

Օլիմպիակոսը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում կխաղա Ֆիորենտինայի հետ։  Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին` Աթենքում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 51 | 10.05.2024 / Աստոն Վիլլա, Օլիմպիակոս, Կոնֆերենցիաների լիգա


Ուրբաթ. 10 մայիս։ Տարվա 131-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 234 օր։ Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:

Մայիսի 10-ին արևային 2-րդ ամսվա 23-րդ օրն է։ 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։

Արևածագ՝ 5:50, արևամուտ՝ 20:05։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:15 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է:

Մայիսի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։ Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 60 | 10.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 10 մայիս


Տեղեկություններ կան, որ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի  պետը հրաման է տվել Երևանի մոտակա բանակային ստորաբաժանումներին շարժվել դեպի մայրաքաղաք։

Լուր / Դիտումներ՝ 138 | 09.05.2024 / Տավուշը հանուն հայրենիքի, ՀՀ ԶՈՒ
« 1 2 3 4 5 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ