19:16, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան.

«Բոլորս էլ լսել-տեսել ենք այն աղմուկ-աղաղակը, որ բարձրանում է մեր փողոցներում, երբ երկրի առաջին դեմքին են ուղեկցում։ Այդպես եղել է, այդպես կա։ 

Սա 2018-ի հեղափոխության սուտ լինելու ցուցիչներից մեկն է։

Վրաերթը սովորական մի բան է։ Օրվա ընթացքում աշխարհում հազարավոր մարդիկ են վրաերթից մահանում։ Սոնան, սակայն, այդ հազարներից առանձնանում է։ Որովհետև նա պատահական վրաերթի ենթարկցած մեկը չէ։ Նա մեր փողոցներում օրը մի քանի անգամ ցուցադրվող «ես եմ ձեր իշխանավորը» ներկայացման զոհն է։ Սրանով նա ու նրա չծնված բալիկն առանձնանում են»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 236 | 28.04.2022 / սուտ հեղափոխություն, վտանգավոր քաղաքականություն, Վարդան Հարությունյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշի հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահ Պուտինը վկայակոչել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, ըստ որի՝  սուբյեկտը պարտավոր չէ ունենալ այն պետության համաձայնությունը, որից անջատվում եւ ինքնիշխանություն է հռչակում։ Պուտինը Կոսովոյի նախադեպը կիրառելի է համարում Դոնբասի հանրապետությունների համար։ Սա լուրջ ռեսուրս է, որպեսզի հայկական դիվանագիտությունը լեգիտիմացնի Արցախի անկախությունը։ Կկարողանա՞։ Հայաստանը ժամանակին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի գրավոր եւ բանավոր քննարկումներին չի մասնակցել՝ 2008թ․-ին։ Ինչու՞»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 268 | 28.04.2022 / Կոսովոյի նախադեպ, Վահրամ Աթանեսյան, Արցախյան խնդիր


Անի Մինասյան.

Այն ինչ կատարվում է, խիստ սպասելի և օրինաչափ է: Մեր հասարակական ու քաղաքական միտքը շարունակեց մնալ տհաս: Առնվազն աղետից հետո կամ սթափվում են հասարակություններն ու էլիտաները, կամ շարունակում գահավիժել: Պարզապես Լևոնն էր ապագայից եկել...#progressisinevitable

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 295 | 28.04.2022 / Անի Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյան, աղետից հետո


Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանը բան չունի՞ ասելու։ Դիտորդի կարգավիճակով հետևելո՞ւ է, թե ինչպես են մեր աչքերի առաջ Երևանում հասունանում քաղաքացիական բախումները։ Ոստիկանները «բեդպրեդելով»  ընդդիմադիր պատգամավորի են բերման ենթակում` «բոևիկ» կինոյի ժանրով, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց խումբը հարձակվում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։ Ինչքա՞ն կարելի է ջայլամի կեցվածք ընդունել ու իմիտացնել, թե երկրում բան չի կատարվում»։

Մեջբերում / Դիտումներ՝ 306 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, քաղաքացիական բախումներ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով օրենսդիրների խորհրդում, ասել է.

«Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր երկրի շուրջ հակառուսական տարածքների ստեղծում, Ռուսաստանը բարեհաճորեն է վերաբերվել անկախ ուկրաինական պետության ստեղծմանը»: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 247 | 28.04.2022 / Ռուսաստան, ռուսատյացություն, Վլադիմիր Պուտին

Արմեն Մարտիրոսյան․ «Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։ Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին»:

Ակնհայտ էժանագին սադրանք․ «Անտարեսի» Արմենը «պատահական» այն վայրում էր, ուր երեկ սպանվել էր հղի կինը․ Քրիստինե Նազարյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 262 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, ատելության խոսք


Կարեն Քոչարյան․ ««Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպից: Այսինքն այս ռադիոկայանին ֆինանսավորում են ԱՄՆ հարկատուները՝ այդ թվում մեր հայրենակից հարկատուները: Իսկ տեղյակ են արդյոք ԱՄՆ պետդեպն ու հարկատուները, որ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է մեկ անձին սպասարկող լրատվամիջոց: Եթե չեք հավատում նայեք երեկվա վրաերթի մասին այս ԶԼՄ կոչվածի նյութը և կհամոզվեք»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 236 | 27.04.2022 / Կարեն Քոչարյան, «Ազատություն» ռադիոկայան

Նաիրա Զոհրաբյան․ «Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Քիչ մնաց։ Սպասեք։ Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 283 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան

Սուրեն Սուրենյանց. «Շեֆին» արագ պետք է տեղ հասցնել, ուրեմն` մեքենաները պետք է խելահեղ արագությամբ վարել` թքած ունենալով հանրային անվտանգության վրա։ Այս «բեդպրեդելը», ոչ թե «մարդ սպանելու» հրամանը երեկ խլեց երիտասարդ կնոջ կյանքը։ Նույն կերպ համոզված եմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջ նախագահ Քոչարյանը իր թիկնապահ Կուկույին չէր հրահանգել «Պապկավոկի» զուգարանում սպանել քաղաքացուն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 262 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Սուրեն Սուրենյանց


Էդգար Ղազարյան․ «Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսին կմեկնի Բաքու՝ մասնակցելու 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարը, առաքելության ընթացքում պարտավոր է հաշվի նստել դեսպանընկալ երկրում տիրող իրավիճակի հետ՝ հարգել նրա շահերը։ Եթե  Թրեյսին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 310 | 26.04.2022 / Բաքու, ԱՄՆ դեսպան, Լին Թրեյսի


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց. Նիկոլի «էստի համեցեք»-ից ու Ռոբերտի ռևանշիզմից անդին 
Որևէ մեկը չփորձի որոշել, թե ով է իրական ընդդիմությունը։ Նիկոլին մեր քրֆելը կամ թուրքի դրոշ այրելն իրական ընդդիմություն լինելու հատկանիշ չէ։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ իշխանության կարգավիճակում խաղաղության օրակարգի մասին խոսում են մարդիկ, որոնց անիրատեսությունը հանգեցրել է մահաբեր պատերազմի։ Նրանց հռչակած խաղաղությունից խեղճություն է ծորում։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ ընդդիմության դիրքերից հանդես է գալիս մեկը, ում իշխանության տարիներին պետության ողնաշարն է կոտրվել` խորհրդարանում ու Երևանի փողոցներում` պետական այրերի ու քաղաքացիների գնդակահարությամբ։ Նրանց հռչակած ընդդիմությունից արյան հոտ է գալիս։ Արժանապատիվ խաղաղության օրակարգը իմ քաղաքական կրեդոն է, որը հակադրում եմ Նիկոլի «էստի համեցեք» խղճահարություն-խեղկատակությանը ու քոչարյանական պրիմիտիվ ռևանշիզմին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 404 | 26.04.2022 / քաղաքական թատրոն, Սուրեն Սուրենյանց, խաղաղության դարաշրջան, Նիկոլ Փաշինյան

Սեյրան Օհանյան․ «Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ»  լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 272 | 25.04.2022 / քաղաքական թատրոն, Սեյրան Օհանյան


Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման հարցում գոյություն ունի գրեթե 100%-ոց քաղաքական կոնսենսուս։ Բայց բացակայում է կոնսենսուսը հետնիկոլական Հայաստանի վերաբերյալ։ Այդ կոնսենսուսի ձեւավորմանը խանգարում է Քոչարյան- Սարգսյան զույգի «ակտիվությունը»: Կարճ ասած, ժողովուրդն ուզում է երաշխիքներ ունենալ, որ` Նիկոլի հետ միասին, հեռանալու են նաև Ռոբերտն ու Սերժը։ Հենց նման երաշխիքներ եղան` Փաշինյանի հրաժարականը կպահանջի ամբողջ հասարակությունը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 278 | 25.04.2022 / Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, ներքաղաքական

Արման Թաթոյան․ «ԳՀՀ գործող իշխանության այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն: Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 269 | 22.04.2022 / Արման Թաթոյան, վտանգավոր քաղաքականություն

Ջոն Փաուլզ․ «- Մարդկային ցեղը՝ անհեթեթություն է։ Գլխավորը ՝ չդավաճանել ինքդ քեզ։ - Բայց, օրինակ, Հիտլերը ինքն իրեն չդավաճանեց։ - Ճիշտ է։ Չի դավաճանել. բայց միլիոնավոր գերմանացիներ դա արեցին՝ դավաճանեցին իրենք իրենց։ Սա է ողբերգությունը, ոչ թե այն, որ ոմն մեկը համարձակվեց դառնալ չարի ուղեկցորդը։ Փոխարենը միլիոնավոր մարդիկ չհամարձակվեցին անցնել բարու կողմը»։

История одной фотографии

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 258 | 21.04.2022 / Ադոլֆ Հիտլեր, դավաճանություն


Ստեփան Դանիելյան․ «Արևմուտքը գեներացնելով Ադրբեջանի հետ խախաղության պայմանագրի կնքման ու Արցախի հարցի վերջնական լուծման, այսինքն այն Ադրբեջանի կազմում թողնելը, հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը: Հիմա դրանում ով է մեղավոր: Իհարկե, Հայաստանի արևմտամետներն այդքան ուղեղ չունեին, որ գիտակցեին իրենց ամենօրյա քայլերի հետևանքները, սակայն իրենք նույնպես մեղավոր են դրանում ու կոկորդիլոսի արցունքներ թող չթափեն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 261 | 21.04.2022 / Ստեփան Դանիելյան, արևմտամետներ

Խաղաղության, կարեկցանքի, համընդահանուր սիրո մասին Բուդդայի գաղափարները  սովորեցնում են ապրել բաց սրտով՝ անկեղծ ընդունելով բնությունն ու նրա ամեն ստեղծածը։ Բուդդայի 14 պատվիրաններին ծանթացեք ArmenLur-ի «Մտորման համար» խորագրում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 247 | 20.04.2022 / պատվիրաններ, Բուդդա

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրում է․ «Եթե իրապես ուզում ենք ունենալ ինքնիշխան Հայաստան ու հայկական Արցախ, երկիրը դուրս պետք է բերենք Նիկոլ- Ռոբերտ\Սերժ կեղծ հակադրության ճահիճից։ Նրանք «դաշնակիցներ» են` Հայաստանի ինքնիշխանության ու Արցախի հայկականության դեմ։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական նոր կոնսոլիդացիա` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատիվ խաղաղության օրակարգով»։

Մեջբերում / Դիտումներ՝ 354 | 18.04.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան


Արման Թաթոյան«‎Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող: Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 269 | 15.04.2022 / պաշտոնյաներ, Արման Թաթոյան

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն, անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ գրել է․ «Փաշինյան Նիկոլ, ասում ես կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով էս ...., քեզ ներում չկա դու ինքդ ասեցիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն: Գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 249 | 14.04.2022 / Ալբերտ Հովհաննիսյան, զոհված տղերքի
« 1 2 3 4 5 »
ԴԵՊԻ ՎԵՐ