12:24, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։

«Տրիբունալի շարժիչ մասը արդեն իսկ գործի է գցվել, և դրանում ներգրավված են Սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ»։ Մեզ հետ զրույցում Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները և նշեց, որ հենց նման հանրային տրիբունալը իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանը արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ HChakat Դիտումներ՝ 32 | 27.04.2024 / ՀՃԿ, հանրային տրիբունալ, Արշակ Կարապետյան, «Փաստ»


«Համահայկական ճակատ» կուսակցությության կոորդինացիոն խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

«Կոորդինացիոն շտաբի խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 26-ին, 14:00 կառավարության հրաժարականի և հեռացման բողոքի ակցիա իրականացնել Ազգային ժողովի մոտ` Բաղրամյան 19 հասցե: Մեզ հետ կարող եք կապ հաստատել 096319031 հեռախոսահամարով»- նշված է հայտարարությանի մեջ: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՃԿ Դիտումներ՝ 47 | 26.04.2024 / ՀՃԿ, «Համահայկական ճակատ» կուսակցություն

Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ

Լուր / Տեսնել ավելին՝ Hay-liveTV Դիտումներ՝ 86 | 22.04.2024 / Միհրան Պողոսյան, Հայոց Համազգային Միասնություն, ՀՀՄ


«Հայոց Համազգային Միասնություն» (ՀՀՄ) կուսակցությունն ակտիվացնում է իր տարածքային կազմակերպությունների ստեղծման գործընթացը։ Ի հաստատում ավելի վաղ ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանի արած հայտարարության՝ Բեռլինում բացվում է «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության արտերկրում առաջին տարածքային գրասենյակը։

Լուր / Տեսնել ավելին՝ A1+ Դիտումներ՝ 88 | 18.04.2024 / Միհրան Պողոսյան, Հայոց Համազգային Միասնություն, ՀՀՄ

Ապրիլի 13-ին՝ Գյումրիում կայացավ Հայոց Համազգային Միասնություն (ՀՀՄ) կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության գրասենյակի բացումը։

ՀՀՄ Գյումրիի տարածքային կազմակերպությունն այսուհետ կգործի Ռուսթավելի 47 հասցեում։

Հնարավոր է սա text նկարն է

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 100 | 13.04.2024 / Հայոց Համազգային Միասնություն, ՀՀՄ


Այսօր ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը և աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը այցելել են Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ցավակցությունների մատյանում թողել հետևյալ գրառումը.

От имени Армянского Национального Конгресса выражаю искренние соболезнования президенту РФ, послу РФ в Армении и всему народу России по поводу чудовищного массового убийства ни в чем не повинных людей в концертном зале "Крокус Сити Хол".

Решительно осуждая это  бесчеловечное злодеяние, уверены, что совершившие это гнусное преступление террористы, а также стоящие за ним организаторы и вдохновители, в скорейшем времени понесут заслуженное наказание.

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 126 | 25.03.2024 / Ռուսաստան, Ավետիս Ավագյան, Արամ Մանուկյան, Սամվել Աբրահամյան, Լևոն Զուրաբյան, ՀԱԿ


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ Հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 241 | 29.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Ի հեճուկս տարածված այն լուրերի, թե աշնանը կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ խմբակցության քաղաքապետի թեկնածուն Հրաչյա Ռոսատոմյանն է, խմբագրությանը հայտնի է դարձել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությում քննարվել է նաև էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանի թեկնածությունը։ Վերջնարդյունքում՝ թե ում թեկնածությունը կառաջադրվի, որոշվելու է աշնան սկզբում։

Լուր / Դիտումներ՝ 189 | 18.02.2023 / Արթուր Գրիգորյան, Հրաչյա Ռոսատոմյան, ԲՀԿ, Երևանի ավագանու ընտրություններ

Այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՔԽ անդամներ Արմեն Գևորգյանը, Լևոն Նազարեթյանը, Լիլիթ Սիլանյանը հյուրընկալել են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, կուսակցության նախագահության անդամ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտահերթ ընտրություններին միտված «Դեմոկրատական այլընտրանքի» ս.թ հունվարի 26-ի հայտարարությունը և ԱԻՄ-ի առաջարկած Բացարձակ ժողովրդավարության համակարգի մոդելը: Երկուստեք կարևորվել է քննարկումների անհրաժեշտությունն՝ ընդհանուր օրակարգ ձևավորելու նպատակով:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 209 | 08.02.2023 / Գևորգ Գրիգորյան, ԴԱԿ, Լիլիթ Սիլանյան, ԱԻՄ, Սուրեն Սուրենյանց, Լևոն Նազարեթյան, Պարույր Հայրիկյան, Արմեն Գևորգյան

ՀՅԴ բյուրոն, որ 1988-ից ի վեր կռիվ է տվել, թե Արցախի հարցը ոչ թե ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ խնդիր է, այլ՝ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ, հիմա, ըստ «1-ին լրատվականի» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «արցախահայության ինքնորշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել և որ ցանկացած հետքայլ այս դիրքորոշումից կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով ու եղանակներով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 253 | 10.01.2023 / ՀՅԴ

Հայ հասարակության միասնության համար անհրաժեշտ է մեկուսացնել ընդամենը 10 մարդու՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Միշիկ Միքայելյան, մի քանի հատ էլ դաշնակ, որպեսզի սրանք չկարողանան հրահանգներ արձակել։ 

Համախմբումը տեղի կունենա քաղաքական և լրատվական դաշտից սրանց հեռացումով։

«Պետականություն» քաղաքական խմբավորում

Լուր / Դիտումներ՝ 337 | 08.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, «Պետականություն», Միքայել Մինասյան

«Պետականություն» քաղաքական 5-յակը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քաղաքական իրական այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունում կոչ է արվում ստեղծել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հակադիր ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ քաղաքական շարժում՝ համախմբվելու և հետագայում քաղաքական ուժ ձևավորելու և առաջնորդ ընտրելու նպատակի շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 342 | 06.08.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, «Պետականություն»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի կտա երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 328 | 26.05.2022 / Քեմալ Քըլըչդարօղլու, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ primeminister.am Դիտումներ՝ 282 | 26.05.2022 / հայ-ամերիկյան, Լին Թրեյսի

ԱՄՆ-ում Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն ՀՀ ԱԳ նախարարի ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը' գրելով, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 286 | 25.05.2022 / ԱԳՆ, Արարատ Միրզոյան, հերքումներ

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման և սահմանային անվտանգության անվտանգության հանձնաժողովի առաջին նիստը, որը գումարվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիայի հարցերը քննարկելու համար։ Միշելն արձանագրել է, որ տեղի է ունեցել նշանակալի քայլ՝ կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 262 | 25.05.2022 / հայ-ադրբեջանական, Շառլ Միշե



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ «Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 286 | 25.05.2022 / դելիմիտիզացիա, սահմանազատում, Էնթոնի Բլինքեն

«Դիմադրություն» շարժման աջակիցները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը։ «Այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»,-հայտարարել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 271 | 24.05.2022 / քաղաքական թատրոն

Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 286 | 19.05.2022 / ԱԳՆ, սահմանազատման հանձնաժողով
1 2 3 4 5 »
ԴԵՊԻ ՎԵՐ