15:00, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2008 թվականի իրադարձություններից ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների ապօրինի գաղտալսված հայտնի հեռախոսազրույցներից ամենաէականի` Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեռախոսազրույցի բնօրինակն` առանց մոնտաժի: Ըստ էության` ևս մեկ անգամ ապացուցվում է իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանին դե ֆակտո տնային կալանքի տակ պահելու փաստը:

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 317 | 10.04.2022 / Ալեքսանդր Արզումանյան, առանց մոնտաժի, «Մարտի 1», Լևոն Տեր-Պետրոսյան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հեռախոսազրույցում ընդգծվել է Ադրբեջանի շահերը պաշտպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ձեռնարկվելիք քայլերը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 294 | 08.04.2022 / Թուրքիա-Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իլհամ Ալիև

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 289 | 08.04.2022 / Արարատ Միրզոյան, Սերգեյ Լավրով


Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ավելի վաղ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 276 | 06.04.2022 / Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, հայ-ադրբեջանական բանակցություններ

2022 թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար: Այսքան հրատապ ընդունվող օրենսդրության հատվածային փոփոխությունը չի լուծում եղած խնդիրները, այլ գործիք է՝ ապագայում համանման իրավիճակը նույն՝ ոչ քաղաքական եղանակով լուծելու համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՔԱՎ | Դիտումներ՝ 268 | 06.04.2022 / ՏԻՄ, օրինաշինություն

Այսօր՝ ապրիլի 6-Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքային օրակարգում։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փաշինյան-Ալիև վերջին դեմ առ դեմ հանդիպումը ևս կայացել էր Բրյուսելում՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ 

Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gov.am | Դիտումներ՝ 303 | 06.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Փաշինյան-Ալիև, ԵԱՀԿ


ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ «Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհետ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,-ասված է հաղորդագրությունում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանտուն | Դիտումներ՝ 257 | 05.04.2022 / ԱՄՆ դեսպանտուն

Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։  Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը, բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Նատալիա Ռոտենբերգը, գործադիր մարմնի նախագահ՝ Պերճ Մեսրոպյանը,  վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Այվազյանը։  

Возможно, это изображение (5 человек, люди сидят и люди стоят)

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 288 | 04.04.2022 / Տիգրան Արզաքանցյան, Նատալիա Ռոտենբերգ, Կուսակցություններ

Հայաստանի Հանրապետություն կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ԱԳՆ | Դիտումներ՝ 311 | 02.04.2022 / ԱԳՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 290 | 02.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն | Դիտումներ՝ 304 | 31.03.2022 / Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարան


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 297 | 31.03.2022 / Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան

«Պետականություն» քաղաքական նոր նախաձեռնությունն առաջարկում է. «Պատկերացրեք հայաստանյան քաղաքական դաշտն առանց Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի։ Ավելի շատ անորոշությո՞ւն է առաջանում, թե՞ հույս։ Նրանց քաղաքական թիմերը կշարունակե՞ն գոյատևել, թե՞ ոչ։ Աստիճանաբար համակերպվեք այս մտքի հետ»։

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 378 | 29.03.2022 / Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, «Պետականություն»

Հայաստանում ստեղծված նոր քաղաքական նախաձեռնությունը՝ «Պետականություն» անվամբ, ներհայաստանյան թիվ մեկ խնդիրը համարում է քաղաքական դաշտի արմատական փոփոխությունը, ուստի, «քաղաքական դաշտից, նախևառաջ, պետք է հեռացվի Փաշինյան-Քոչարյան զույգը»։ 

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 332 | 28.03.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, «Պետականություն»

ՆԱՏՕ-Ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնшժшմի մշտական ​​քաղաքական լուծում գտնելու հարցում։ Ֆրանսիայի ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջшնքերի կապակցությամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ Ելիսեյան պալատ | Դիտումներ՝ 331 | 25.03.2022 / Մակրոն, Էրդողան

«Արմեն Ռուստամյանին մի հատ խելոք բան ասենք, բայց միայն թե ինքը թող չնեղանա. Սիմոն Վրացյանն ու իր իշխանությունը ոչ թե ոչնչից թողել են պետություն, այլ 70 հազ. ք/կմ տարածքից թողել են 10 հազ. քառակուսի կմ: Իսկ 42.000 քառակուսի կմ-ն էլ էս թավիշներին ոչ թե դուք կամ Վրացյանն է փոխանցել, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր իշխանությունը»։ 

Նոր շոուներ՝ նոր տարածքներ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ «Չորրորդ Իշխանություն» | Դիտումներ՝ 289 | 23.03.2022 / Արմեն Ռուստամյան, Սիմոն Վրացյան, Լևոն Տեր-Պետրոսյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ: Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը, այդ թվում ՝ Արցախում կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խաթարելու Ադրբեջանի դիտավորյալ փորձերը: 

Լուր / Տեսնել ավելին՝ @bagramyan26 | Դիտումներ՝ 278 | 23.03.2022 / Ջեք Ռիդի, Լիլիթ Մակունց, Հայաստան-ԱՄՆ, Լեռնային Ղարաբաղ
« 1 2 3 4 5
ԴԵՊԻ ՎԵՐ