Ժիրայր Սեֆիլյանը 300.000 դոլարով գնել է armdaily.am կայքը

Օրերս «armdaily.am» լրատվական կայքի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ Բևեռի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն, ԱՄՆ-ում իր խամաճիկ Հայկ Մարտիրոսյանի միջոցով գնել է այդ կայքը, բայց դա թաքուն է պահում նույնիսկ իր կուսակցական ընկերներից: Նման կայքերի շուկայական արժեքը տատանվում է 300.000 դոլարի սահմաններում, ինչից հարց առաջացավ, թե հարգարժան պարոն Սեֆիլյանին, ով մշտական աշխատանք չունի, որտեղի՞ց այդքան գումար: Եվ ինչ պարզվեց… Պարզվեց որ Սեֆիլյանը իզուր չի ներկայանում արևմտամետ-ազգայնական: Նրա համար դա միջոց է սփյուռքի մեր հայրենակիցների աչքերին թոզ փչելով սեփական բարօրությունը ապահովելու համար: Եվ ահա, Սեֆիլյանը ստանալով մեր հայրենակիցների հանգանակությունները, մի «կլորիկ» գումար է հետ քցել և գնել «armdaily.am»-ը, ինչը նույնիսկ թաքցնում է «Բևեռի» խորհրդի անդամներից: Խոսքերի վառ ապացույցն է վերջին օրերին «armdaily.am» լրատվականի հաղորդաշարերին Բևեռի անդամների մասնակցության աննախադեպ աճը:


Լուր | Տեսնել ավելին՝ New Armenia Blog | Դիտումներ՝ 221 | Ավելացրեց՝ armenlur | 06.05.2022 | 11:43 Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, ԱԺԲ, քաղաքական առևտրականներ

ԳՈՎԱԶԴ