Հաջողության 5-րդ գաղտնիքը. Նվիրեք ձեզ կատարելությանը - 22 Декабря 2019 - ArmenLur

Հաջողության 5-րդ գաղտնիքը. Նվիրեք ձեզ կատարելությանը

Ուղենիշ 22.12.2019   21:30   620

Ձեր կյանքի որակը կորոշվի նրանով,
թե որքան խորը կնվիրվեք կատարելությանը`
անկախ նրանից, թե գործունեության ինչ ոլորտ եք ընտրել:
Վինս Լոմբարդին

Հենց այսօր որոշեք լինել լավագույնը Ձեր գործում։ Ձեր առջև նպատակ դրեք հայտնվել Ձեր գործունեության ոլորտի առաջատար տասնյակում: Ձեր գործում ամենաարհեստավարժ դառնալու նպատակը կարող է շրջադարձային լինել Ձեր կյանքում: Փաստորեն, հասարակությունն ընդունում է իրենց ընտրած ոլորտներում առաջատար դիրքերի հասած հեղինակավոր մարդկանց: 

Հիշեք, Ձեզանից խելացի և բանիմաց մարդ չկա: Ով այսօր մեծ ձեռքբերումներ ունի, նրանց գործերն էլ ժամանակին այնքան էլ բարեհաջող չեն եղել: Ամեն ոք, ով այսօր իր ոլորտի առաջատարներից է, ժամանակին վերջին շարքերում են եղել: Ըստ այդմ, ինչին հասել են այլոք, նույնին մեծ հաջողությամբ կարող եք հասնել և Դուք: 

Ահա հաջողության հասնելու մեծագույն կանոնը՝ Ձեր կյանքը լավը կդառնա միայն Ձեր լավ դառնալուց հետո: Եվ քանի որ Ձեր առաջընթացի և կատարելագործման համար ոչ մի սահմանափակում չկա, ուստի Ձեր կյանքը լավը դարձնելու սահմաններ էլ չկան: 

Ձեր կատարելության հասնելու որոշումը Ձեր գործունեության ոլորտում լավագույն տասնյակում տեղ գրավելու որոշումն է. սա Ձեր կյանքի շրջադարձային պահն է: Դրանում է իսկական հաջողության բանալին: 

Տվյալ որոշումը նաև սեփական արժանապատվության և անձնական հպարտության բարձրացման հիմք է: Երբ իրապես դասվում եք Ձեր ընտրած գործունեության ոլորտի առաջատարների շարքին, սկսում եք հրաշալի կարծիք կազմել ինքներդ Ձեր մասին: Ձեր մասնագիտությանը կատարելապես տիարպետելու բարձրագույն վարպետությունը ներգործում է ոչ միայն Ձեր ամբողջ անհատականության վրա, այլև Ձեր փոխհարաբերությունների և բնավորության վրա, Դուք Ձեզ երջանիկ և հպարտ եք զգում, երբ գիտակցում եք, որ լավագույնն եք:

Ահա Ձեր ողջ կարիերայի և կյանքի կարևորագույն հարցը, որ ինքներդ Ձեզ պետք է տաք և անպայման պետք է գտնեք պատասխաննեը. ո՞րն է իմ այն եզակի ընդունակությունը կամ հմտությունը, որը կատարելության հասցնելուց հետո առավելագույն դրական ազդեցություն կունենա իմ կյանքի վրա:

Անհնար է անմիջապես ամեն ինչում հասնել կատարյալ վարպետության: Բայց Դուք ինքներդ եք ի զորու բացահայտելու Ձեր այն միակ ընդունակությունը, որն առավելապես կօգնի Ձեզ հասնելու բարձրագույն կատարելության, իսկ այնուհետև Ձեր ողջ ֆիզիկական և մտավոր ունակությունները ներդրեք Ձեր այդ ընդունակությունը զարգացնելու և կատարելագործելու գործում: Ընկալեք այն որպես նպատակ: Ձևակերպեք այն թղթի վրա: Վերջնաժամկետ որոշեք: Կազմեք պլան: Յուրաքանչյուր օր աշխատեք որքան հնարավոր է լավը դառնալ Ձեր ոլորտում: Մեկ նշված պարտականությունն իրականացնելը կարող է Ձեր հետագա կարիերայի ընթացքում Ձեզ դարձնել միլիոնատեր, որը ինքն է աշխատել իր գումարները:

Բացահայտեք Ձեր ընթացիկ աշխատանքում այն հանգուցային ոլորտները, որոնցից ավելի շատ է կախված վերջնարդյունքը: Առաջընթացի համար ո՞ր բաղադրիչներն են, որ Ձեր աշխատանքում պետք է կատարվեն ամենաբարձր որակով: Ինչո՞ւմ եք ուժեղ, և ինչում` թույլ: Հենց այսօր ծրագիր կազմեք, թե ինչպես կարող եք համապատասխան ունակության և հմտության կատարելությունը օգտագործել այն միակ ոլորտում, որն ընտրել եք Դուք:


Բրայա Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         խորհուրդներ, միլիոնատեր, Բրայան Թրեյսի, Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Яндекс.Метрика Design created by Fon