Նենգափոխողներն ամենավերջին սրիկաներն են, որ գործում են Պետության ու պետականության դեմ


Արման Գալոյան

ՀՀ առաջին նախագահն այս վերլուծությունը ներկայացրել էր 1996թ. ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպմանը.... եւ եթե զուգահեռներ ենք անցկացնում այսօր տեղի ունեցողի հետ, բավական շատ են նմանությունները։

«Առաջին՝ Միացյալ Նահանգներն ուզում են Ադրբեջանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, իսկ դա հնարավոր է Ադրբեջանին սիրաշահելով։ Այս կոնտեքստում մեծացնել Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը։ Միացյալ Նահանգներն իրենց գլուխը մտցրել են, որ Թուրքիան օրինակ պետք է ծառայի ամբողջ իսլամական աշխարհի համար, որ դա աշխարհիկ դեմոկրատիայի ամենացայտուն ապացույցն է, այդ կեղծ դեմոկրտաիան եւ ի հակադրություն իսլամական ֆունդամենտալիզմի նրանք փորձում են աշխարհում տարածել թուրքական փորձը։

... Երկրորդ մոտիվը Իրանին չեզոքացնելն է։ Այստեղ էլ, ես կարծում եմ, Իրանի ֆակտորը Միացյալ Նահանգները չափազանցնում են։ Բոլոր դեպքերում նա համարում է, որ Իրանի դեմ պատվար կանգնելն իր քաղաքական միսիան է։ Եվ նույնիսկ մեզ են երբեմն կշտամբում Իրանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու համար։
Իսկ երրորդ մոտիվը, կարծում եմ, ավելի լուրջ է։ Ըստ երեւույթին ամենալուրջը նավթն է։ Միացյալ Նահանգների նավթային, ոնց են ասում՝ մաֆիան չէ, նավթային կլանը ունի կոնկրետ շահեր։ Նրանք գիտակցում են, որ այսօր նավթ արդյունահանել չեն կարող, բայց նպատակ ունեն այսօր ոտքի տեղ անելու, ամրապնդվելու եւ այդ կոնսորցիումները, պայմանագրերը, նույնիսկ տրվող ավանսները, դրա դիմաց դեռեւս ոչինչ, եկամուտ, շահույթ չստանալով, խոսում են դրա մասին։ Եվ այս նավթային կլանը, ես կարծում եմ, բավականին ծանր կշիռ ունի Միացյալ Նահանգներում եւ կարող է լրջորեն ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա»։

ՀՀ հիմնադիր նախագահի այս ելույթն, ըստ էության, լույս է սփռում մի շարք հարցերի՝ հերքելով նրա հասցեին տարիներ շարունակ հնչերված մեղադրանքները, նենգափոխումները, այդ թվում՝ իբր նա 1996թ. չէր խոսում ԼՂ խնդրի փոխզիջումներից... 

Կտրուկ թող չհնչի, բայց այս ելույթից ու վերջին երեք չորս տարիներին մեզ պատուհասած աղետից հետո, դեռ Տեր-Պետրոսյանի հասցեին մեղադրանքները շարունակելը, ԼՂ խնդրում նրա քաղաքականության ճշմարտացիությունը չընդունելը մեղմ ասած վկայում է տվյալ անձանց մտավոր կարողությունների մասին՝ կամ պարզապես մտավոր հետամնացների հետ գործ ունենք, որ ունակ չեն ընկալել իրողությունները (դե հիմա մարդը եթե դեբիլ է՝ ի՞նչ անես, բացի բերանը ստիպողաբար փակելուց), կամ՝ քաջ գիտակցելով ամեն ինչ՝ ուղղակի նենգափոխում են, արդ՝ ամենավերջին սրիկան են, որ գործում են պետության ու պետականության դեմ։

«Հայաստանը երբեք չի կարող ճանաչել Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը, երբեք չի կարող հայտարարել, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, մինչեւ միջազգային հանրությունը հստակորեն, կետ առ կետ, բոլոր իրավական սահմանումներով մեզ չներկայացնի՝ թեկուզ իրենց պատկերացմամբ, Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակը։

Կներկայացնեն, մենք ձեզ հետ միասին, ահա, այսպես հավաքված, կքննարկենք, կդնենք իրար կողք, դրանից հետո մենք մեր պատասխանը կտանք»։

Մնացյալը՝ Ալիք Մեդիայի հրապարակած տեսանյութում...