Օրահուշակ. հունվարի 11


Երեքշաբթի, հունվարի 11։ Տարվա 11-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 354 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Երեզկան։ շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։Լուսնի օր։


Հունվարի 11-ին արևային 2-րդ օրն է։

  • 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է ։
  • Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։
  • Օրվա լավ նախանշաններ են քամին, տերևները, հեռու տեղից հյուրերը, բարի կապերի վերականգնումը: Շատ լավ է լսել ձեր անունը ամբոխում, բայց վատ է, եթե մեզ այլ անունով դիմելը: Անբարենպաստ նախանշանները կապված են կրակի, մետաղի հետ։
  • Սնունդ. Լավ է ցամաք կերեկուրը։ Անցանկալի է ալկոհոլը։ Ուժի հաղորդակներն են գավազանը որպես արդարության և փրկության նշան: Օրվա գույնը՝ դեղին, կանաչ-կապտավուն, կապույտ: Օրվա քարը՝ կատվաչք: Օրվա թվերը են՝ 17 (Ջրհոս թիվը), 31, 48: Լավ է նրանց հանդիպել հեռախոսի, մեքենայի, տան և այլն համարների տեսեքով։

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:55: Ճիշտ կեսօրը՝ 13։09։ Օրվա տևողությունը՝ 9:32 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին:
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 8°39'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 10-ին՝ 13:01-ից և կավարտվի հունվարի 11-ին՝ 13:24-ին։
Լուսնի մարումը՝ 02։26։ Լուսնի ծագումը՝ 13:24։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 59.2°, բարձրությունը = -14.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 65 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  400.905 կմ, երեկ՝ 397.058 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.847 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝օրական 13 ժամական 26 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ փետրվարի 1-ին՝ 09:46։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունվարի 18-ին՝ 03:49։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:




avatar