03:17, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը Պենտագոնի մասնակցության նոր փաստեր: Կոնաշենկովը նաև հայտնել է, թե առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կներկայացնի փաստաթղթերի բնաօրինակեր, որոնք ապացուցում են, որ «Յու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում:

Сотрудницы лаборатории имени Ричарда Лугара в Грузии - РИА Новости, 1920, 24.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 250 | 24.03.2022 / բիոլաբորատորիաներ, կենսաբանական զենք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացվում են  քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 385 | 24.03.2022 / Քննչական կոմիտե, հետախուզում


Այսօր՝ մարտի 24-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում 52 հարց է, որից միայն 2-ն են զեկուցվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Government of Armenia | Դիտումներ՝ 351 | 24.03.2022 / կառավարություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին, շեշտել է, որ Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ  ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ։ Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 271 | 24.03.2022 / Արցախ, գազատար

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 334 | 24.03.2022 / խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ


Սպիտակ տունը  գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի հնարավոր սցենարներն ու ՆԱՏՕ-ի համարժեք արձագանքը, եթե Ռուսաստանը դիմի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմանը։ Այսպես կոչված «Վագրերի թիմը»՝ կազմված ազգային անվտանգության մասնագետներից, փետրվարի 28-ից իմիտացիոն զորավարժություններ է անցկացնում՝ մշակելու հնարավոր պատասխան քայլերը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times | Դիտումներ՝ 242 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Սպիտակ տուն

Մարտի 23-ին Renault Group-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Մոսկվայի իր արտադրական գործարանում դադարեցնել գործունեությունը։ Ինչ վերաբերում է АвтоВАЗ-ում իր բաժնետոմսերին, Renault Group-ը գնահատում է առկա տարբերակները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, միաժամանակ պատասխանատվությամբ է վերաբերվում Ռուսաստանում իր 45.000 աշխատակիցների նկատմամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Renault Group | Դիտումներ՝ 317 | 24.03.2022 / Renault Group, АвтоВАЗ

Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին ասել է, որ Տոկիոն չի հասկանում, թե ինչպես պետք է Ռուսաստանին գազի դիմաց վճարի ռուբլով։ Ներկայումս Ռուսաստանը ամսական մոտ 10 մլրդ դոլարի գազ է արտահանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 335 | 24.03.2022 / Ճապոնիա, ռուսական գազ


Ռուսաստանը կհրաժարվի ռուսական գազի մատակարարման համար ոչ բարեկամ երկրներիից վճարն ընդունել դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով և կանցնի ռուբլու։ «Մենք պետք է նրանց համար ստեղծենք վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու գնումը»,- կառավարության հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 316 | 24.03.2022 / ռուսական գազ, Վլադիմիր Պուտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում բանակցային ճանապարհով դադարեցնել կրակը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Առաջարկվող փաստաթղթի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կոչ է անում «բանակցային հրադադար հաստատել՝ ապահովելու բոլոր քաղաքացիական անձանց արագ, անվտանգ, կամավոր և անխոչընդոտ տարհանումը»։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 234 | 24.03.2022 / ՄԱԿ անվտանգության խորհրուդ, Ուկրաինական ճգնաժամ

Մարտի մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևանում՝ Մարտի 24-ին ժամանակ առ ժամանակսպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +3 +5 աստիճան

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 323 | 24.03.2022 / Եղանակը Հայաստանում, եղանակ


Ռուսաստանի ներխուժումից մեկ ամիս անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջ աշխարհի մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց և պահանջել դադարեցնել պատերազմը։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 251 | 24.03.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինա, Ուկրաինական ճգնաժամ

Հնդկաստանի պետական ​​նավթավերամշակող Indian Oil Corporation-ը  (IOC) մայիսին մատակարարումների մրցույթում գնել է 3 մլն բարել ռուսական Urals նավթ։ Սա «Ուրալս» նավթի երկրորդ գնումն է Indian Oil Corporation-ի կողմից վերջին ժամանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 311 | 24.03.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Հնդկաստան

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դիպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 271 | 24.03.2022 / մարտի 24, Բոլոր գուշակությունները

Մինչ հանցագործ աշխարհը, այդ թվում՝ սլավոնականը, համառորեն անտեսում են Յապոնչիկի մարդասպանների և օրենքով գող Իլյա Սիմոնիայի կապը մատնանշող փաստերը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Մախո, ՌԴ քննչական կոմիտեն շարունակում է հետաքննել այս աղմկահարույց հանցագործությունը՝ բացահայտելով հաճախորդներին։

Վերևում ՝ 1) Մերաբ Ջանգվելաձե (Մերաբ Սուխումսկի), 2) Թեմուրի Նեմսիցվերիձե (Ցրիպա), 3) Մերաբ Գոգիա (Մելիա), 4) Տարիել Օնիանի (Տարո)

Վերևում ՝ 1) Մերաբ Ջանգվելաձե (Մերաբ Սուխումսկի), 2) Թեմուրի Նեմսիցվերիձե (Ցրիպա), 3) Մերաբ Գոգիա (Մելիա), 4) Տարիել Օնիանի (Տարո)

Հետաքննությունը որպես հիմնական կասկածյալներ է ենթադրում վրացի օրենքով գողեր Տարիել Օնիանիին և Մերաբ Ջանգվելաձեին, ովքեր, ինչպես ենթադրվում է, ունեցել են և՛ շարժառիթ, և՛ վճարովի «պարգևատրում» կազմակերպչին։

Լուր / Տեսնել ավելին՝ Прайм крайм | Դիտումներ՝ 327 | 23.03.2022 / Տարո, Յապոնչիկ, Մերաբ Սուխումսկի, Մախո

«Արմեն Ռուստամյանին մի հատ խելոք բան ասենք, բայց միայն թե ինքը թող չնեղանա. Սիմոն Վրացյանն ու իր իշխանությունը ոչ թե ոչնչից թողել են պետություն, այլ 70 հազ. ք/կմ տարածքից թողել են 10 հազ. քառակուսի կմ: Իսկ 42.000 քառակուսի կմ-ն էլ էս թավիշներին ոչ թե դուք կամ Վրացյանն է փոխանցել, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր իշխանությունը»։ 

Նոր շոուներ՝ նոր տարածքներ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ «Չորրորդ Իշխանություն» | Դիտումներ՝ 296 | 23.03.2022 / Արմեն Ռուստամյան, Սիմոն Վրացյան, Լևոն Տեր-Պետրոսյան

Կնեսետի պատգամավոր Շլոմո Կարխին, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիու օգնության խնդրանքին, հայտարարել է, որ Իսրայելը չի աջակցի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։ «Զելենսկու ելույթը վկայում է այն ամենի, ինչ մենք ասում էինք ի սկզբանե՝ Իսրայելին ներքաշեցին ուրիշի պատերազմում։ Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ համակրանք կա, բայց Հոլոքոստի օգտագործումն տեղին չէ։ Եվ Ուկրաինայի նախագահը, ով ՄԱԿ-ում տասնյակ անգամներ մեզ դեմ է քվեարկել, նույնպես վերջինն է, ով կարող է մեզ քարոզել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Լուր / Տեսնել ավելին՝ ura.news | Դիտումներ՝ 222 | 23.03.2022 / Իսրայել-Ուկրաինա, Վոլոդիմիր Զելենսկի, Շլոմո Կարխի


Suzuki-ն և ճապոնական SkyDrive ստարտափը հայտարարել են ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին։ Երկու ընկերությունները կհամագործակցեն ոչ միայն զարգացման, այլև թռչող մեքենաների զանգվածային արտադրության ոլորտում։ 

Suzuki будет делать летающие автомобили - читайте в разделе Новости в Журнале Авто.ру

Լուր / Տեսնել ավելին՝ auto.ru | Դիտումներ՝ 256 | 23.03.2022 / SkyDrive, Suzuki, թռչող մեքենաներ

⚡️ Անատոլի Չուբայսը լքել է կայուն զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկիրից, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու անձի։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 250 | 23.03.2022 / Անատոլի Չուբայս

Եվրամիությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի հետ համաձայնագիրը՝ ԵՄ-ի կողմից պահվող գաղտնի տվյալները Կիևին փոխանցելու վերաբերյալ։ Համաձայնագիրը Եվրամիությանը թույլ կտա արբանյակային պատկերներ փոխանցել ուկրաինական կողմին։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 203 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ

« 1 2 ... 116 117 118 119 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ